Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով կարգավորվող հարցը ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ   2014-07-11 11:11

   ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ""Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:
   Մասնավորապես, "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
   Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի "Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին" որոշման ձևանմուշի (Ձև 1) "Որոշեցի" մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
   Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio