Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2014 թ. կիսամյակային գործունեության արդյունքները  2014-07-15 18:37

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,  արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
   Մինչ օրակարգային  հարցերի քննարկումը  Միհրան Պողոսյանը սպայական ողջ անձնակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանին, մաղթել հաջողություններ և արդյունվետ աշխատանք:
   Ըստ օրակարգի` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայությունում միատեսակ, իրավակիրառ գործընթաց ապահովող մեթոդական ուղեցույցի պահանջների կատարման գործընթացի և առաջարկությունների վերաբերյալ: ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել են գումարների բռնագանձումները, կատարողական վարույթների կարճումները և ավարտները:
   Ըստ ամփոփ զեկույցի՝ 2014 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 9 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 115.305 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  56.649-ի դիմաց:
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 9.727.898.812 դրամ. պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.483.167.392 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 3.836.555.099 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 810.044.873 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2.721.957.224 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 876.174.224 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 11.343 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 85.923 ՝ նախորդ տարվա 55.061-ի դիմաց: 
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio