Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ   2014-08-19 10:25

  Հայտարարության սույն տեքստը հրապարակվում է "Հրապարակային սակարկությունների մասին " ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
  Պատվիրատու` ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որը գտնվում է ՀՀ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեում, հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:
  Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից կատարվող` հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր ( այսուհետև` պայմանագիր ):
  Կնքվելիք պայմանագրի ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից` մեկ տարի:
  Մրցույթին  մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց ` օտարերկյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից և որոնք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում  իրականացնելու լիցենզիա և հայտարարության մեջ նշված ժամկետում սահմանված կարգով գնահատող հանձնաժողովին կներայացնեն մրցույթի հայտերը:
  Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման պահանջներին:
  Մրցույթի հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելու օրվա ընթացքում թղթային ձևով ստանալ անվճար հրավեր:
   Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները և որոշումները` դատական  կարգով:
   Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն, ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 19.09.2014թ. ժամը` 18:00-ն , դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը բացվում են 23․09․2014թ․ ժամը 16:00-ին:
   Մրցույթի հաղթող կճանաչվի մասնակիցների բավարար գնահատված հայտերից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հայտը:
   Մասնակիցների որակավորման  տվյալների` մրցույթի ընթացակարգի հրավերով սահմանված պայմանների համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն   մրցույթի ընթացակարգի հրավերով  նախատեսված փաստաթղթեր:

   ՀՀ արդարադատության  նախարարության
   դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio