Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի հարցազրույցը "Կապիտալ" օրաթերթին  2009-02-05 12:25

«Բջնիի» գործը առանձնանում է միայն իր ծավալով

«Կապիտալի» հարցերին պատասխանում է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը

- Ինչպիսի±ն էր 2008-ը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար£ Եթե հնարավոր էª մի քանի համեմատական թվային ցուցանիշներ;

- 2008-ը բավական դժվար տարի էր, քանի որ ծառայությունում տեղի ունեցան մի շարք սկզբունքային փոփոխություններ£ Դրանք արդեն տվել են իրենց դրական արդյունքները£ 2008թ© ընթացքում ծառայության կողմից փաստացի բռնագանձվել է Դ6,780 մլրդ, այն դեպքում, երբ 2007թ© այդ գումարը կազմել է Դ3,7 մլրդ£ Ընդհանուր ծավալում մեծ է իրավաբանական ¢ ֆիզիկական անձանց օգտին բռնագանձված ընդհանուր գումարի չափըª Դ5,409 մլրդ; Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է Դ1,371 մլրդ; 2009թ© հունվարի 1-ի դրությամբ, 2008թ© հունվարի 1-ի համեմատությամբ, վարույթների քանակը կրճատվել է 16 հազարով կամ 40 տոկոսով£ Մնացորդային վարույթների քանակի կրճատումը վկայում է այն մասին, որ ծառայության աշխատանքի արդյունավետությունն ավելացել է մոտ 40 տոկոսով;

- Ի տարբերություն նախորդ տարիների` 2008թ Ձեր նշանակումից հետո ԴԱՀԿ ծառայության անունը սկսեց ավելի շատ հիշատակվել մամուլումª խոշոր գործերի հետ կապված£ Ինչո±վ է դա պայմանավորված:

- Դա բացատրվում է երկու հանգամանքով, առաջին հերթինª ծառայության ակտիվացմամբ£ Ծառայությունը կատարողական վարույթները չի տարբերակում ըստ բռնագանձման ծավալի, նրանցում ներգրավված անձանց պաշտոնների կամ սոցիալական դիրքի£ Մենք առաջնորդվում ենք մեկ սկզբունքովª դատարանների որոշումները ենթակա են պարտադիր կատարման£ Եթե այս սկզբունքն ենք որդեգրում ¢ այն ընդունում որպես գործունեության հիմք, ապա հարցը, թե ո±վ է վարույթում մասնակից կողմ, ի±նչ գումարի կամ պարտադրանքի մասին է գործում ասված, դառնում է ոչ էական£ Էականը մեկն էª կատարել դատարանների որոշումները£ Միայն այդ կերպ գործելու արդյունքում ծառայությունը կարող է նպաստել դատական համակարգի զարգացմանը£ Ինքներդ գնահատեքª որքա±ն արժեքավոր կլինի դատարանի կայացրած ամենաարդարացի որոշումը, եթե այն չկատարվի£ Մյուս կողմից, կար¢որելով ԴԱՀԿ ծառայության աշխատանքի թափանցիկությունը, ակտիվացրել ենք մեր հարաբերությունները լրատվամիջոցների հետ£ Այսօր կարելի է փաստել, որ ծառայությանը վերաբերող քիչ թե շատ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հրապարակում կամ լրագրողների որ¢է հարցադրում անպատասխան չի մնացել£ Ծառայությունը հասարուկությանը պարբերաբար տեղեկացնում է իր գործունեության մասին, բացել է թեժ գիծ, «հարցուպատասխանի» հնարավորություն ընձեռել, քանի որ կար¢որում է հասարակության առջ¢ հաշվետու լինելը:

- Այսօր կարո±ղ ենք ասել, որ օրենքի առջ¢ բոլորը հավասար են սկզբունքը սկսում է գործել ԴԱՀԿ-ում:

- Ոչ թե սկսում է, այլ արդեն գործում է, քանի որ այդ սկզբունքն է դրված մեր գործելակերպի հիմքում:

- Իսկ ճնշումներ կամ խնդրանքներ, կապված վարույթների կատարման կամ չկատարման հետ, եղել են:

- Ճնշումներ` ոչ, բայց խնդրանքներ, այո, առաջին շրջանում շատ են եղել£ Սակայն այժմ դրանք գրեթե վերացել են, քանի որ մնացել են անհետևանք:

- Հասարակության մի ստվար զանգված չի վստահում դատական համակարգի անկախությանը ¢ անաչառությանը£ Ըստ Ձեզª ի±նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հասարակությունը ԴԱՀԿ-ին չընկալի որպես կողմնակալ կառույց:

- Ընդամենը պետք է շարունակենք գործել այնպես, ինչպես մինչ¢ հիմա ենք գործել: Թե¢ վերջին շրջանում շատ գործ է արվել, սակայն վստահությունը այդքան կարճ ժամանակահատվածում ձեռք չի բերվում£ Մեզ հաջողվեց բեկումնային իրավիճակ ստեղծել£ Մնում է նույն ձ¢ով շարունակել: Մյուս կողմից` պետք է հասկանալ, որ ծառայությանն առնչվող անձանց 100 տոկոսը չի կարող գոհ մնալ, ոչ էլ` 90, ոչ էլ` 80 տոկոսը: Ծառայության գործառույթներն են այնպիսին, որ բոլորը չեն էլ կարող գոհ մնալ£ Գոհ կարող են լինել առնվազն 50 տոկոսը, որոնց օգտին կատարվում են վարույթները: Գործատուն, որից բռնագանձվում է աշխատավարձի ամիսներով կուտակված պարտքը, դժգոհ է ԴԱՀԿ ծառայությունից, իսկ հազարավոր աշխատակիցները գոհ: Պարտք ունեցողը դժգոհ է մնում, երբ իրենից բռնագանձվում է գումարը, իսկ պարտատերըª գոհ£ Դրա վկայությունն են հազարավոր շնորհակալագրերը, որոնք ստանում է ծառայությունը ֆիզիկական ¢ իրավաբանական անձանցից£ Ձեր օրաթերթը բիզնես օրաթերթ է: Դուք լավ կհասկանաք, թե տնտեսության համար ինչ նշանակություն ունի բանկային համակարգի կողմից վարկավորման ծավալների ավելացումը: Մանավանդª ներկա դժվարին տնտեսական իրավիճակում£ Այս պարագայում ի±նչ է նշանակում այն փաստը, որ ԴԱՀԿ ծառայությունը սկսել է անխտիր կատարել բանկերի օգտին վարույթներըª կապված վարկերի չվերադարձման հետ£ Սա նշանակում է բանկերի ռիսկերի նվազեցում, քանի որ վարկը չվերադարձնելու դեպքում բանկերը վստահ են իրենց գումարների համար£ Այսինքնª սեփականության իրավունքը պաշտպանելու համակարգը ԴԱՀԿ ծառայության մասով սկսում է գործել:

- Հունվարի 23-ին ԴԱՀԿ ծառայությունում սկսվել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի աճուրդը£ Այս խնդիրը բավական մեծ հասարակական հնչեղություն ունի£ Ձեր վրա քաղաքական ճնշումներ կան:

- Այդ գործը, ինչպես նա¢ այլ հազարավոր կատարողական վարույթներ, ծառայությունում դիտվում են բացառապես իրավական տեսանկյունից£ Ինչպես արդեն նշեցի, ծառայության համար բացարձակ կար¢որ չէ վարույթի մասնակիցների այս կամ այն քաղաքական, հասարակական, սոցիալական պատկանելությունը£ Այլ վարույթների շարքում «Բջնիի» գործն առանձնանում է միայն իր ծավալով£ Իսկ հասարակական հնչեղություն այդ կատարողական վարույթը ստացավ միայն նրանում ներգրավված մի կողմիª գործընթացին քաղաքական աստառ տալու փորձերով£ Մամուլում փորձեր են արվում նա¢ թերի ներկայացնել գործընթացի բուն էությունը£ Սակայն այդ փորձերն ապարդյուն են, քանի որ հետապնդում են քաղաքական, այլ ոչ թե իրավական նպատակներ£ Ինչ վերաբերում է Ձեր ասած ճնշումներին, ապա նման դեպքեր չի եղել:

- «Բջնիի» դեպքի հետ կապվածª տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարեցին, որ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսավարողների մոտ էլ են եղել հարկերից խուսափելու դեպքեր, սակայն վերջիններս կատարել են իրենց պարտավորությունները£ Կոնկրետ փաստեր ¢ թվեր կարող եք նշել

- Կնշեմ միայն, որ այդպիսի դեպքեր բազմիցս եղել են, սակայն զերծ կմնամ կոնկրետ դեպքեր ներկայացնելուց£ Բանն այն է, որ շատ ու շատ խոշոր տնտեսավարող սուբյեկտներ փոխել են իրենց վերաբերմունքը պետության հանդեպ հարկային պարտավորությունները կատարելու հարցում: Այս նոր իրողությունը ¢ս նպաստել է, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները նա¢ ԴԱՀԿ ծառայության մասով:

Զրուցեց Արմենակ Չատինյանը, «Կապիտալ», 31©01©2009 թ.

http£//www©cdaily©am/home/paper/2009_01_31/news/5751

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio