Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ակցիայի մասնակիցներին  2014-09-26 17:57

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող  քաղաքացիներին, ովքեր  դժգոհում էին վարչական ակտերի  հարկադիր կատարման  գործընթացի շրջանակում ծագող խնդիրներից:
   Միհրան Պողոսյանը մոտենալով նախաձեռնության  ներկայացուցիչներին, նրանց խնդրել է ԴԱՀԿ ծառայության հետ կապված խնդիրները բարձրացնել  ոչ թե  տարաբնույթ ակցիաների  անցկացման ձևով, այլ Ծառայության  համապատասխան  իրավասու անձանց օրենքով սահմանված կարգով դիմելու  բնականոն եղանակով, հատկապես այն պարագայում, երբ ԴԱՀԿ ծառայությունը  հետամուտ է ցանկացած խնդրի  բաց և թափանցիկ  քննարկմանը:
   Այնուհետև ակցիայի մասնակիցներին և լրագրողներին հրավիրելով նիստերի դահլիճ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պատրաստակամություն է  հայտնել առանց ժամանակի սահմանափակումների  հանգամանալից պատասխանել  ակցիայի մասնակիցներին հուզող բոլոր հարցերին:
   Քննարման ընթացքում պարզաբանվել են վարչական ակտերի բռնագանձման կատարողական  վարույթներով հարկադիր կատարողների  գործողությունների ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ  դրանց իրականացման օրենքով սահմանված կարգը,  հնարավոր խնդիրների լուծման առնչությամբ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները:
   Ակցիայի մասնակիցները գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից` իրենց բարձրացրած խնդիրները լսելու և հարցուպատասխանի միջոցով պարզաբանում ստանալու համար:
   Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատկապես կարևորել է այն փաստը, որ հասարակության անդամներն անտարբեր չեն մնում իրենց կողքին ապրող քաղաքացու խնդիրներին:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio