Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ նախագահը ուղերձ է հղել Հայաստանի հարկադիր կատարման ծառայության միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի մասնակիցներին  2014-10-13 14:20

   Հայաստանի  հարկադիր կատարման  ծառայության միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Ուղերձում, մասնավորապես, նշվում էր.    Համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է.    "Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ: Ողջունում եմ ձեզ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողի կապակցությամբ:    Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթի հիմնախնդիրներին նվիրված արդեն երկրորդ համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը զգալի տեղ է հատկացնում այս ոլորտում միջազգային համագործակցությանը, միջպետական շփումներին և հետևողական է տարբեր ձևաչափերով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով առաջադեմ փորձի փոխանակման հարցում:    Դատական կատարողների միջազգային միության ղեկավարության և մի շարք երկրների համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը համաժողովին խոսում է ինչպես ընտրված թեմայի արդիականության, այնպես էլ ոլորտին առնչվող ամակարգային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրների քննարկման, դրանց հնարավոր լուծման ուղիների որոնման հարցում փոխադարձ շահագրգռվածության մասին:    Կարիք չկա հիմնավորելու և ապացուցելու, թե պետության և հասարակության համար ինչ նշանակություն ունի դատական և վարչական ակտի պահանջը ժակմանակին և ճշգրիտ կատարելը: Այսօր Հարկադիր կատարման ծառայությունն էական ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ապահովման գործում:    Հարկադիր կատարողների կողմից նորագույն տեխնոլոգիաների յուրացումը, աշխատանքի նոր մեթոդների և ձևերի ներդրման ուղղությամբ հետևողական ջանքերը նորանոր նվաճումների և առաջընթացի երաշխիք են:    Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ, բեղմնավոր, աշխատանք և լիահույս եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին":


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio