Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին  2014-10-13 14:22

 "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով միջազգային համաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովինախագահ Գալուստ Սահակյանը: Իր ելույթում ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովի 1998թ. ընդունած "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքով և 2004թ. ընդունած "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: 
   "Նշված օրենդրական ակտերի ընդունումը դատաիրավական բարեփոխումների ընթացքում կատարված կարևոր քայլերից են, քանի որ դրանց արդյունքում հիմնադրվեց ծառայություն, որն ունի առավել կարևոր առաքելություն՝ Հայաստանի Հանրապետության դատարանների օրինական ուժի մեջ մ տած վճիռների և որոշման կատարման ապահովումը:
   Այսօր ծառայությունը, հանդիսանալով ՀՀ պետական համակարգի երիտասարդ կառույցներից մեկը, իրավմամբ առավել կայացածներից է:
   Փաստացի հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բնականոն կենսագործումը և քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը",- ասել է Գալուստ Սահակյանը:
   ԱԺ նախագահի համոզմամբ՝ առանց ծառայության արդյունավետ գործունեության հնարավոր չէ ապահովել ոչ դատական պաշտպանության իրավունքի, ոչ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, որոնց կարևոր բաղադրատարր է դատական ակտերի ժամանակին և ճշգրիտ կատարումը: Իսկ նշված սահմանադրական իրավունքներն իրավական պետության հենասյուն են:
   Նա ընդգծել է, որ ծառայությունն իր ստեղծման տարիներից, և հատկապես վերջին տարիների ընթացքում, պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները՝ բացառելով Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված և օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտի չկատարումը:
   Այս առումով Գ. Սահակյանը հատկապես կարևորել է ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված լինելով ծառայության արդյունավետ գործունեության ապահովմանը և հաշվի առնելով տարիների ընթացքում արդեն իսկ կուտակված պրակտիկ փորձը, ապահովել են ոլորտը կարգավորող առավել կատարայլ օրենսդրական դաշտը: "Այս օրենսդրական փոփոխություններին հաջորդող կարևոր քայլ էր իրավակիրառ պրակտիկայում մեկ միասնական կատարողական ընթացակարգի ձևավորումը և ապահովումը:
   Այս տարվանից Ծառայությունը ստանձնեց նոր առաքելություն, այն է՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի կատարումը: Նշված օրենսդրական փոփոխությունը, որն ուղղված էր դատարանների գերծանրաբեռնվածության նվազեցմանը, ևս մեկ կարևոր քայլ էր ՀՀ արդյունավետ գործող դատական համակարգի կազմանավորման համար",- ասել է ԱԺ նախագահը:
   Գ. Սահակյանը հատկանշական է համարել  այն փաստը, որ հարկադիր կատարման ծառայությունը փաստացի ստանձնել և ապահովել է նշված նոր լիազորության կատարումը առանց առաջացնելու նոր որևէ  ֆինանսական ծառնաբեռնվածության ՀՀ պետական բյուջեի վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է ծառայության արդյունավետ աշխատանքի մասին: "Այս առումով անհրաժեշտ է ընդգծել ծառայության կողմից իր առջև դրված խնդիրները լուծելիս տեղեկատվական տեխնոլոգիական ակտիվ ներգրավումը, ինչը կարևոր գրավական է Հայաստանի Հանրապետությունում 21-րդ դարի պահանջներին համապատասխանող հարկադիր կատարման ծառայություն ունենալու համար:
   Վերջին տարիներին ծառայությունն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, այլ նաև միջազգային ասպարեզում՝ լայնորեն  համագործակցելով ինչպես առանձին պետությունների հարկադիր կատարման ծառայությունների հետ, այնպես էլ դատական կատարողների միջազգային միության հետ: Նշված համագործակցությունն ապահովեց միջազգային լավագույն փորձի և գիտելիքների կիրառումը ծառայության ամենօրյա աշխատանքի մեջ",- նշել է Սահակյանը
  Պարոն Սահակյանի խոսքով՝ միջազգային ասպարեզում Ծառայության աշխատանքի լավագույն ցուցանիշն այն անհրաժեշտ նախադրյալների ապահովումն էր, որոնց հիման վրա Ծառայությունը 2015թ. կանդամակցի Դատական ակտերի կատարողների միջազգային միությանը:
   Ամփոփելով վերոնշվածը՝ ԱԺ նախագահը համոզվածություն հայտնեց, որ Ծառայությունը չի բավարարվի նշված ձեռքբերումներով, այլ կշարունակի բոլոր անհրաժեշտ և հնարավոր գործողություններն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության պահանջներին համապատասխանող Ծառայության հետագա կայացման, կապահովի միասնական և արդյունավետ կատարողական ընթացակարգի՝ ընդլանելով իր ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը:
   ՀՀ Ազգային ժողովն իր հերթին պատրաստակամ է համակողմանի աջակցել ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը` ընդունելով բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են վերոնշված նպատակների իրականացմանը:
   Ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահը Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից պարգևատրվեց համաժողովի մասին խորհրդանշող հուշանվերով: 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio