Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակում "Առավոտ" օրաթերթում  2009-02-05 12:18

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ի±նչ տվեց հեռակա աճուրդը

Քչերին է հայտնի, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն 2-րդ տարին է, ինչ էլեկտրոնային աճուրդներ է կազմակերպում£ Ըստ «Առավոտի» զրուցակցիª ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանիª 2006 թ© հոկտեմբերից հարկադիր աճուրդն անց է կացվում միայն կառավարության առանձին որոշումներով£ Մնացած դեպքերում անցկացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ£ «Համակարգը թերեւս նպաստում է նրան, որ քաղաքացի-չինովնիկ շփումը գրեթե զրոյացվել է, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը», - ասում է Ռ© Գրդզելյանը£

«Առավոտի» հարցին, թե ի±նչ վիճակում է գտնվում «Բջնի» գործարանի աճուրդը, նա տեղեկացրեց© «Հունվարի 23-ից «Բջնի» ՓԲԸ աճուրդը շարունակվում է, եւ այն կավարտվի փետրվարի 2-ին£ Առայժմ հայտ չկա»£

Մեր այն հարցին, թե առհասարակ ինչպե±ս է անցկացվում աճուրդը եւ աճուրդին մասնակցելու համար ի±նչ է անհրաժեշտ, պարոն Գրդզելյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի մասնակցության երկու ձեւ£ Առաջինը հեռակաª էլեկտրոնայինն է£ Ցանկացողը կարող է հաճախել www©ajurd©am կայք, գրանցվել ARCA քարտային համակարգով, 5%-ի չափով նախավճար փոխանցել եւ գրանցումից հետո նույնպես կայքի միջոցով առաջարկ անել գնման համար£

2-րդ ձեւը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմին (Հալաբյան 41 Ա) հաճախելն է£ Այնտեղ կարող ես գրել դիմում, գրանցվել եւ մասնակցելª կանխիկ վճարելով£ «Մեր քաղաքացիները մեծամասամբ նախընտրում են երկրորդ տարբերակըª անհատական գրանցումը», - հավելեց զրուցակիցս£

Ի դեպ, պաշտոնական կայքէջում զետեղված էր «առաջարկների պատմությունը»£ Ըստ այդ պատմության, աճուրդի են դրվել բջջային հեռախոսներ, անշարժ գույք, արժեքավոր իրեր, մշակութային արժեքներ, հագուստ, դեղորայք£ «Մշակութային արժեքների» կամ «այլ արժեքավոր իրերի դիմաց կար հետեւյալ զգուշացումը© «Ներեցեք, չկան գտնված լոտեր»£ Իսկ փոխարենը առատ էր «հագուստի բաժինը»£ Աճուրդի հանված կանացի «սվիտրի», նորածնի ծածկոցի, գիշերանոցի եւ «շենքի» (այդպես էլ նշված էր) հետ աճուրդի էր հանվել կրծկալ, որի դիմաց նշված էր վերջնաժամկետը© մնացել է 4 օր 21 ժամ£ Մի այդքան ժամանակ էլ մնացել էր անծանոթ սննդատեսակինª «հավայան նոնիին»£

Ո±ր դեպքերում աճուրդը կկասեցվի, կամ ինչպե±ս է վերահսկվում էլեկտրոնային աճուրդըª հարցի կապակցությամբ ԴԱՀԿ մամուլի քարտուղարը տեղեկացրեց© «Աճուրդի կասեցման մի քանի դեպքեր կան£ Մասնավորապես, հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած է համարվում, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ, աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել, աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված կարգով ժամկետում չի վճարել լոտի գնման գինը»£

Նշենք, որ կայքէջը միայն հայերեն է£ Չնայած, ըստ մամուլի քարտուղարի, վերջին կես տարում կայքէջի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է, քանի որ բարձրացել է հասարակության իրազեկությունը ինչպես ծառայության, այնպես էլ աճուրդի վարման, անցկացման վերաբերյալ£

«Կայքը սպասարկվում է լոտերի բովանդակության առումով£ Եթե մարդը նախավճար արեց, գրանցվեց, ապա համակարգին միջամտելը, մեքենայություններ անելը բացառված է, քանի որ դա ավտոմատ գործող ինքնուրույն համակարգ է», - հավելում է նա£

Իսկ թե ի±նչ տվեց հեռակա աճուրդի կիրառումը մեզանում, զրուցակցիս կարծիքովª «Իսկապես հնարավոր դարձավ բացառել չինովնիկների հետ շփումը, խուսափել հարկի-անհարկի շահարկումներից աճուրդների կազմակերպման, անցկացման ընթացքում£ Ընդհանրապես, միտում կա, որ աճուրդով գույքն այդքան էլ հեշտ չի օտարվում, մասնավորապեսª շրջաններում անշարժ գույքը£ Օրինակ, Վահագնաձոր գյուղում հարկադրաբար մեկի տունն է վաճառվում£ Դժվար կգտնվի մեկը, որը կգնի այդ տունը, կգնա-կապրի մի քանի տասնյակ ընտանիք ունեցող համայնքում£ Քաղաքում մի քիչ այլ է խնդիրը£ Գյուղում տուն ծախելն աննախադեպ է»£

«Առավոտի» հարցին, թե ինչո±վ կբացատրվի մշակութային արժեքներ աճուրդի չհանելը, զրուցակիցս պատասխանեց© «Իմ կարծիքով, մշակութային արժեք ունեցողն առանձնահատուկ է փայփայում այն եւ նախընտրում է պարտքերը մարել կամ այլ իրեր է առաջարկում բռնագանձման համար»£

Աճուրդային հետաքրքրություններն առաժմ բջջային հեռախոսների, ավտոմեքենաների նկատմամբ են£ Ինչու չէª նաեւ անշարժ գույքի, երբ որեւէ մեկից անշարժ «կտակ» ես ստանում£

Անշարժ գույք են նախընտրում ձեռք բերել սփյուռքահայերն ու արտասահմանցիները£

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, «Առավոտ», 30©01©2009 թ.

http£//new©aravot©am/am/articles/education/54849/view


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio