Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանի ճեպազրույցը լրագրողների հետ  2014-10-14 08:12

   "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները" թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
   Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջազգային գիտագործնական համաժողով: Առաջինը նվիրված է եղել մասնավոր եւ պետական հատվածների համակցությանը եւ որոշակի աշխատանքներ ծավալելուց հետո հարկադիր կատարման ծառայությունն ընտրել է այն ուղղվածություն, ինչ որ ունի այսօր: "Այսօրվա միջազգային գիտաժողովի թեման դա հարկադրանքի կիրառման այսպես ասած սահմաններն են: Ինչպես տեսնում եք, տարբեր պետություններում տարբեր մեթոդներ են օգտագործում: Մեզ համար հարկավոր է հասկանալ, թե ինչ չափով եւ ինչ ոլորտներում հարկադրանքը պետք է կիրառել, հասկանալ մի բան, որ մի կողմից այդ հարկադրանքը պահանջատիրոջ իրավունքների պահանջներին է ուղղված, այսինքն մենք պահանջատիրոջ կողմից ապահովում ենք դատավճռի կատարումը, սակայն մյուս կողմից պետք է հասկանալ, որ գոյություն ունի մարդու իրավունքների անվտանգություն,  եւ մենք պետք է կարողանանք հարկադրանքի կիրառմամբ մարդու իրավունքների խափանման դաշտ չներխուժել",- ասել է Մ. Պողոսյանը:
   Նա ընդգծել է, որ սա է հիմնականում անցկացվելիք գիտաժողովի առանցքը: Հայաստանի գլխավոր հարկադիր  կատարողը մեծ հաջողություն է համարում այն հանգամանքը, որ ավելի քան 15 երկիր առաջին դեմքով է ներկայացված  համաժողովում,  ինչը խոսում է թեմայի կարեւորության մասին:
   Մ. Պողոսյանը նկատել է, որ ամեն մի գիտաժողովից հետո նոր լուծումներ եւ նոր նախաձեռնություններ են լինում՝  չբացառելով, որ միգուցե ինչ-որ նոր առաջարկներ եւ նորամուծություններ կլինեն նաեւ այս անգամ անցկացվելիք  համաժողովի արդյունքում:
   Անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներին՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը  նշել է, որ դրանք բազմազան են: Նա տեղեկացրել է,, որ այսօր ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը:  Եթե 6-7 տարի առաջ ամսական ստացել են 2000 վարույթ, ապա այս պահին ստանում են ամսեկան 120 հազար վարույթ: "Հարկադիր կատարման ծառայությունը մեկ ամսում 120 հազար վարույթ է իրականացնում. սա աննախադեպ քանակ է: Ցանկանում եմ շեշտադրել մի կարեւոր փաստ, որ աշխատակիցների քանակը չի ավելացել եւ պետական բյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել: Այս ամենը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով: Այս գիտաժողովը նվիրված է հենց դրան եւ մենք պետք է հասկանանք, որոնք են հարկադրանքի սահմանները եւ ինչքան կարող ենք օգտագործել հարկադրանքի սահմանը: Պետք նաեւ ասեմ, որ մեր ոլորտում մարդու իրավունքների ոտնահարում չունենք: Դա պայմանավորված է վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով, ինչպես նաեւ ծառայության վարկանիշի բարձրացման շնորհիվ, ինչը մեզ համար մեծ պատիվ է"-  ասել է նա:
   Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրների լուծման համար այլ գերատեսչությունների հետ համագործակցությանը՝  Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ իրենք համագործակցում են Հայաստանի բոլոր բանկերի, ճանապարհային ոստիկանության հետ: Նա նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ բանկերն ավելի շատ են դրել կալանքի չափը, քան ուղարկել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը, սակայն այդ խնդիրներն արդեն կարգավորված են:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio