Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
2-րդ գիտագործնական միջազգային համաժողովի մասնակիցներին հանձնվել է իր մեջ մի քանի խորհուրդ պարունակող հուշանվեր  2014-10-14 14:11

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ , արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները"  խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական  համաժողովի բոլոր մասնակիցներին Հայաստանի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից  հուշանվեր է հանձնել, որն իր մեջ մի քանի խորհուրդ է պարունակում: "Ծառայության և անձամբ գլխավոր հարկադիր կատարողի անունից պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու մի քանի խորհուրդ պարունակող հուշանվեր: Իհարկե, դուք այստեղ կտեսնեք 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովը վկայակոչող նշում՝ Ծաղկաձոր-2014, Հայաստան",- նշեց նա:
   Հարությունյանն ընդգծեց, որ  այս հուշանվերն առանձնահատուկ է նրանով, որ մի երեսին պատկերված է հարկադիր կատարման ծառայության խորհրդանիշը, իսկ մյուս երեսին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը. «Դուք այստեղ կարող եք տեսնել հայկական տառեր և այն մարդու պատկերը, ով հայոց գրերի հիմնադիրն է. դա եղել է 5-րդ դարում: Խնդրում եմ պահել այս նվերը՝ որպես հիշատակ կամ հուշ 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովից, Ծաղկաձորից, Հայաստանից և հայերից: Ինձ համար իրոք մեծ պատիվ է այն ձեզ հանձնել»,- ասել է  Արմեն Հարությունյանը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio