Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահին  2014-10-15 21:57

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունեց  Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությանը՝ պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնյեվին գլխավորութամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջագային գիտագործնական համաժողովի շրջանակներում:
   Հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան Հարկադիր կատարման ծառայության  քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, ծանոթացան գրասենյակի աշխատանքներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշեց, որ սպասարկման գրասենյակը  կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց հարկադիր  կատարողի հետ հանդիպելու ստանալ իրենց հետաքրքրող  բոլոր հարցերի պատասխանները կատարողական  վարույթների շրջանակներում:
   Սերբիայի պատվիրակության անդամները, ովքեր հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձով, եղան նաև Ծառայության համապատասխան  բաժիններում և ծանոթացան իրականացվող աշխատանքներին:  Այնուհետև  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մոտ տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց սերբ պատվիրակներին՝ հրավերն ընդունելու  և 2-րդ միջազգային գիտագործնական  համաժողովին մասնակցելու համար, ապա անդրադարձավ Ծառայության  խնդիրներին, ձեռք բերված նվաճումներին և հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներին:
   Նա իր խոսքում կարևորեց այն փաստը, որ Ծառայություն գործունեությունը թափանցիկ է  հասարակության    համար և դրանով իսկ  ցանկացած հնարավոր բացթողում  տեսանելի է  դառնում հասարակությանը, ինչն էլ ավելի է   բարձրացնում   ծառայության  աշխատակիցների պատասխանատվության զգացումը  իրենց  գործը  բարեխիղճ   իրականացնելու  համար:
   Միհրան Պողոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը բավականաչափ ուսումնասիրել է միջազգային փորձը՝ աշխատանքի արդյունավետության   բարձրացման նոր մեխանիզմներ գտնելու նպատակով:
   Զրույցի ընթացքում  Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնյեվը ներկայացրեց իրենց դատական կատարողների ազգային պալատի կառուցվածքը, գործառույթներն ու առկա մարտահրավերները:
   Միհրան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հարկադիր  կատարման ծառայությունը համագործակցում է շատ երկրների հետ և ցանկալի կլինի, եթե Սերբիայի դատական կատարողների ազգային պալատը և Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը նույնպես ակտիվ համագործակցության եզրեր գտնեն, որոնք կնպաստեն  վերջիններիս զարգացմանը:
   Ընդունելության ավարտի հետո Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնյեվը՝ ի նշան բարեկամության, եղևնի տնկեց   Ծառայության բարեկամության պուրակում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio