Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունեց Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի նախագահին  2014-10-16 16:18

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ընդունեց  Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի պատվիրակությանը` պալատի նախագահ Անդրես Հերմետի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են գտնվում Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջագային գիտագործնական համաժողովի շրջանակներում:
   Էստոնիացի գործընկերների հետաքրքրություների շրջանակը ընդգրկում էր ինչպես ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները: Պատվիրակությունը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ծառայությունում` տեղում ծանոթանալով աճուրդի կազմակերպման և գույքի իրացման մեխանիզմներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձին: Պատվիրակության ներկայացուցիչները նաև շրջայց կատարեցին կատարողական վարույթներով երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված "Հեքիաթ-տնակում", տեղում ծանոթացան ստեղծված պայմաններին:
   Հանդիպման ընթացքում Միհրան Պողոսյանը նշեց, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը  հետաքրքրված է  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում էստոնական փորձով, քանի որ այս առումով Էստոնիան լուրջ առաջընթաց է արձանագրել:
   Անդրես Հերմետն իր հերթին տեղեկացրեց, որ  Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատը, համագործակցելով ԵՄ համապատասխան կառույցների հետ, մշակել և պատրաստվում է գործածել հարկադիր կատարողների, պարտապանի, պահանջատիրոջ և այլ կառույցների համատեղ աշխատանքն ապահովող նոր ծրագրային համակարգ: Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց  այդ նորարական լուծումով և նշեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայության համար գերակա է տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ աշխատանքի արդյունավետության  բարձրացումը:
   Էստոնական պատվիրակության ղեկավարը վստահեցրեց, որ պատրաստակամ է Հարկադիր կատարման ծառայության  աշխատակիցներին ներկայացնել ծրագիրը և կիսվել դրա մշակման ու ներդրման փորձով:  Ծրագրի պիլոտային տարբերակը կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 15-ին, իսկ  վերջնականը` 2015 թ. մարտին:
   Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ակտիվացնել փոխադարձ այցելությունները և աշխատանքային քննարկումները՝ երկու երկրների հարկադիր գործընկեր կառույցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձն ուսումնասիրելու համար: Այդ նպատակով Անդրես Հերմետը Միհրան Պողոսյանին հրավիրեց Էստոնիա:
   Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի  նախագահ  Անդրես Հերմետը հուշանվեր  հանձնեց Միհրան Պողոսյանին, որն իր ուրույն տեղը կգտնի Ծառայության թանգարանում: Այնուհետև պատվիրակության  անդամները եղան Ծառայության թանգարանում, ապա ի նշան  բարեկամության` Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի  նախագահ  Անդրես Հերմետը եղևնի տնկեց Ծառայության բարեկամության պուրակում:
   Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր են ստեղծվել, և  այսօր ամրագրվում են իրականացվելիք համատեղ աշխատանքները:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio