Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դատական կատարողների միջազգային միության նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին համաժողովի գերազանց կազմակերպման համար  2014-10-20 13:53

   ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից հոկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում կազմակերպվել էր "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով 2-րդ միջազգային  գիտագործնական  համաժողովը, որին  մասնակցում էր նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:    Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը.  վերադառնալով իր երկիր, շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին, որում, մասնավորապես, ասված է.      "Հարգելի պարոն Պողոսյան,

    Ինձ համար մեծ պատիվ էր հրավիրվել մասնակցելու Ծաղկաձորում (Հայաստանում) կայացած միջազգային այս համաժողովին:    Շնորհակալություն եմ հայտնում Դատական կատարողների միջազգային միության և համաժողովին ներկա գտնված՝ Միության խորհրդի անդամների անունից համաժողովի գերազանց կազմակերպման, ինչպես նաև ինձ և Միության  անդամ երկրների պատվիրակներին ջերմ հյուրընկալելու համար: Սա պետք է դիտարկվի որպես մոդել մեր կազմակերպության և պատվիրակների համար, սակայն, կասկածում եմ, որ որևէ երկիր կկարողանա ավելի լավ կազմակերպել, քան դուք:    Քննարկումները հատկապես արդյունավետ էին և լայն հնարավորություններ ընձեռեցին մոտակա ամիսներին կայանալիք մեր հաջորդ վերապատրաստման համար:    Ի լրումն`խորին երախտիքի խոսք եմ ուղղում նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ պարոն Արմեն Հարությունյանին և Ծառայության ամբողջ թիմին՝ Դատական կատարողների միջազգային միության հետ սերտ համագործակցության համար:    Հուսով եմ՝ կհանդիպենք Փարիզում Միության ամենամյա խորհրդի նիստի ընթացքում, և Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի հետ մեր համատեղ համաժողովի ժամանակ: 

 

Լավագույն մաղթանքներով,

Անկեղծորեն Ձեր՝ Լեո Նետեն

Դատական կատարողների միջազգային միության նախագահ 

16 հոկտեմբերի, 2014"

 

 

 

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio