Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Մոլդովայի դատական կատարողների ազգային միության նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին   2014-10-20 15:23

   Հոկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում  հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված  "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով 2-րդ միջազգային  գիտագործնական  համաժողովին, ի թիվս 18 երկրների, մասնակցում  էին  նաև Մոլդովայի դատական կատարողների ազգային միության   պատվիրակությունը: Մոլդովայի դատական կատարողների ազգային միության նախագահ Ռոման Տալմաչը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին, որում, մասնավորապես, ասված է.

      "Հարգելի պարոն Պողոսյան, 

   Թույլ տվեք արտահայտել իմ շնորհակալությունը ջերմ  ընդունելության, ընձեռած հնարավորության` ձեր Ծառայության  կողմից կազմակերպված «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին  մասնակցելու համար: Խնդրում եմ նաև ընդունել իմ անկեղծ ներողությունը, որ չկարողացա անձամբ մասնակցել տվյալ միջոցառմանը:
   Համաժողովը  կայացավ, այն անշուշտ հետաքրքրիր և ուսուցող իրադարձություն էր ինչպես մասնագիտական փորձի փոխանակման, այնպես էլ մշակութային առումով:
   Առանձնահատուկ կցանկանայի շնորհակալություն հայտնել տիկին Գոհար Կուրղինյանին և պարոն Լևոն Բալյանին՝ այն աշխատանքի, մասնակցության և ուշադրության համար, որ նրանք ցուցաբերել են Մոլդովայի պատվիրակության նկատմամբ:
   Մոլդովայի դատական կատարողների ազգային միությունը բարձր է գնահատում Հայաստանի հարկադիր կատարման ծառայության հետ հաստատված բարեկամական հարաբերությունները և լիահույս է, որ դրանք կզարգանան և կընդլայնվեն:

               Հարգանքով՝

Մոլդովայի դատական կատարողների ազգային միության նախագահ Ռոման Տալմաչ":


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio