Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-07-18 14:28 Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ

2019-07-16 15:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-07-09 12:24 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Բջնիի" աճուրդն ավարտվեց, ստացվել է մեկ հայտ  2009-02-18 02:01

Փետրվարի 16-ին, ժամը 13:00 ավարտվեց «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել է գնային առաջարկ: Ըստ այդմ, լոտի վաճառքի գինը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ կետի, պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Հիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 միլիոն 68 հազար դրամ: Նույն օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, աճուրդի մասնակիների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ: Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 5-ի 13:00-ին: Հիշեցնենք, որ պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio