Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Գիտագործնական 2-րդ համաժողովն արդյունավետ էր և հաջողված. Միհրան Պողոսյան  2014-10-14 15:03

   Ծաղկաձորում ավարտվեց հոկտեմբերի 13-14-ը անցկացված  "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: "Համաժողովի ընթացքում քննարկված հարցերը և ձեր կողմից արված շեշտադրումները կրկին բոլորիս ստիպեցին մեր ուշադրությունը հրավիրելու և կենտրոնանալու կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների և առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ և երրորդ անձանց իրավունքների և շահերի ճիշտ հավասարակշռությունը",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Միհրան Պողոսյանը  համոզմունք հայտնեց, որ մասնակիցների շնորհիվ համաժողովը օգտակար է եղել բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: "Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար, իրոք, տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում:  Բոլոր նրանց, ովքեր ճամփորդելու են այսօր, մաղթում եմ բարի և անվտանգ ճանապարհ, իսկ մնացողներին՝ հաճելի ժամանակ",- ասաց Միհրան Պողոսյանը:
   Նա նաև հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հանդես գալ նոր նախաձեռնություններով և առաջարկներով, որոնք կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը: Ըստ նրա՝  համաժողովն արդյունավետ էր և հաջողված:
   "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին: Համաժողովին մասնակցել են 18 երկրների պատվիրակություններ, որոնցից 15-ը ներկայացված են եղել առաջին դեմքերով: Համաժողովի մասնակիներին իր ուղերձն էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ  համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը  մասնակցել և ելույթ է ունեցել նաև  ՀՀ ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանը, ով այնուհետև լրագրողների հետ զրույցում կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք կնպաստեն Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը:
   Համաժողովի մասնակիցները հոկտեմբերի 13-ին Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո "Մեգերյան կարպետ" գորգերի գործարանում ծանոթացել են հայկական ձեռագործության արվեստին, մասնակցել համաժողովը խորհրդանշող գորգի պատրաստման վերջին աշխատանքներին:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio