Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը կեղծված վճարման հանձնարարագիր է հայտնաբերել. նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե  2014-11-07 13:40

   ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է կիրառվել և հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող ք.Երևան, Երզնկյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
   Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն է ներկայացրել "Անելիք Բանկ" ՓԲԸ-ի կողմից 30.10.2014թ. տրված № 12 վճարման հանձնարարագրի պատճենը, համաձայն որի՝ աճուրդում հաղթողը վճարել է աճուրդով ձեռք բերած գույքի գումարը՝ 40.198.000 ՀՀ դրամ:
   Վճարման հանձնարարագրի իսկությունը հաստատելու համար Ծառայությունը 06.11.2014թ. դիմել է "Անելիք Բանկ" ՓԲԸ-ին, որին ի պատասխան հայտնվել է, որ նման վճարման հանձնարարագիր չի կազմվել և ներկայացված հանձնարարագրում արտացոլված դրոշմակնիքը չի համապատասխանում բանկի դրոշմակնիքին:
    Հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, 07.11.2014 թվականին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ կատարողական վարույթից նյութեր են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio