Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին   2014-11-27 16:19

   Նոյեմբերի 27‑ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
   Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը և աշխատանքները: Լեո Նետենը բարձր է գնահատել Միության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրոպայի խորհրդի արդարադատության հանձնաժողովի, ՄԱԿ-ի միջազգային առևտրային հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի համաժողովի, Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ:
   Իր ելույթում Լեո Նետենն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին և նշել, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայության հետ բարձր մակարդակի սերտ համագործակցություն է ձևավորվել: Կարևորելով գիտաժողովի թեմայի արդիականությունը՝ Լեո Նետենը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2015 թ. ամռանը Մադրիդում տեղի կունենա Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի շրջանակում կստորագրվի ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ Միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը:
   Նիստի հանդիսավոր բացմանը ելույթով է հանդես եկել նաև Եվրոպայի Խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի նախագահ Ջոն Սթեյսին:
   Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը նախօրեին մասնակցել է նաև Եվրոպական անդամ երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հարկադիր կատարման գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
   Այցի ընթացքում առանձին աշխատանքային հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակության և որոշ երկրների համանուն ծառայությունների պատվիրակությունների անդամների հետ, որոնց շրջանակում քննարկվելու են համագործակցության խորացման և կատարելագործման հետագա հեռանկարները:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio