Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց  2014-12-05 14:03

   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կրկին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի և եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ:  
   Մասնավորապես, "Ժողովուրդ"-ը օրաթերթը ս.թ. դեկտեմբերի 5-ի  համարում  գրել է, որ  ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր չի  ներկայացրել:
   Տեղեկացնում ենք, որ դեռևս 05.10.2013 թվականին, նույն հարցի կապակցությամբ հրապարակմանն ի պատասխան՝ տրվել է հստակ պարզաբանում այն մասին, որ համաձայն "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի` օրենքով սահմանված կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի, եկամուտների հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի ուժով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ընդգրկված չէր այդ ցանկում:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկվել է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների հիման վրա, որն ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից:
   Հետևաբար, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Միհրան Պողոսյանի կողմից գույքի, եկամուտների հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ և ընթացակարգ մինչև 2014 թվականի օրենսդրական համապատասխան փոփոխությունները նախատեսված չեն եղել: Իսկ համապատասխան հայտարարագրերը "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա են ներկայացման յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, ինչը և կարվի օրենքով սահմանված կարգով:
   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կրկին կոչ է անում յուրաքանչյուր դեպքում նախքան որևէ տեղեկատվություն տարածելն առնվազն ծանոթանալ հարցին առնչվող օրենսդրական կարգավորումներին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio