Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանը նորանշանակ հարկադիր կատարողներին մաղթել է վճռականություն և քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում կատարվող աշխատանքում  2014-12-09 17:21

   Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:
   Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ  երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք  մատուցել  Հայոց մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին, ծաղպեսակ դրել  զոհերի հիշատակը  հավերժացնող  հուշակոթողին և անմար կրակի մոտ  մեկ րոպե լռությամբ հարգել  զոհերի հիշատակը:
   Ծառայության 16 նորանշանակ հարկադիր  կատարողներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:  
   Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում նրանք հունի մեջ կմտնեն ու արժանապատվորեն կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:
   "Այս Սուրբ վայրում  երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է  հատուկ  վերաբերմունք  ունենալ մեր պետության և քաղաքացու  նկատմամբ, դուք  պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու  հարգանքը: Յուրաքանչյուրիդ վերաբերմունքը  և շփումը  քաղաքացիների  հետ կարծիք է  ձևավորելու Ծառայության  մասին: Արդեն պետական ծառայողներ եք, ինքներդ եք ընտրել այդ ճանապարհը, որը պետք է  անցնեք գլուխներդ  բարձր պահած: Վստահ եմ, որ  կարճ  ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը,  և այն  բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, կկարողանաք հավուր պատշաճի իրականացնել:  Այսինքն՝ ձեզանից յուրաքանչյուրը որպես մեծ ընտանիքի անդամ պետք է կարողանա  իր ուսերին կրել ընդհանուրի  բեռը:
  
Շնորհավորում եմ և  ցանկանում, որ  դուք կարճ  ժամանակահատվածում  կարողանաք  հասկանալ այն լրջությունը, որ պետք է ունենա պետական ծառայողը՝ սպան",- ասաց Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց  վճռականություն  և քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում կատարվող աշխատանքում:
   Երդման  արարողության ժամանակ  նորանշանակ սպաներին  հանձնվեցին ծառայողական վկայականներ:

  


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio