Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալական նամակ է ստացել շվեդ գործընկերներից  2014-11-24 15:59

   Հոկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում  հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված  "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով 2-րդ միջազգային  գիտագործնական  համաժողովին, ի թիվս 18 երկրների, մասնակցում  էին  նաև Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գործառնությունների գծով տնօրեն Սվեն Կիհլգրեն և Շվեդիայի  հարկադիր կատարման մարմնի միջազգային կապերի համակարգող Լարս Կլինտը:
    Շվեդիա վերադառնալուց հետո նրանք շնորհակալական նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին, որում, մասնավորապես, ասված է. 

"Հարգելի պարոն Պողոսյան,

Մեզ համար պատիվ էր՝ հրավիրվել մասնակցելու Ձեր ղեկավարած Ծառայության կողմից կազմակերպված երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովին:
   Ցանկանում ենք մեր երախտիքի խոսքը հայտնել համաժողովի գերազանց կազմակերպման և մեզ ջերմ հյուրընկալելու համար: Համաժողովը չափազանց օգտակար էր մասնագիտական փորձի փոխանակման տեսանկյունից, և մենք նոր գաղափարներ քաղեցինք: Թեպետ մենք՝ մասնակից երկրներս, տարբեր խնդիրների և մարտահրավերների ենք հանդիպում, հարկադիր կատարող լինելու հանգամանքը միավորում է մեզ:
   Կցանկանայինք նաև շնորհակալության խոսքեր ուղղել Ձեր աշխատակազմին, մասնավորապես՝ Գոհար Կուրղինյանին և Գոհար Մկրտչյանին՝ իրենց անձնուրաց աշխատանքի և մեզ օժանդակելու համար, ինչպես համաժողովից առաջ, այնպես էլ հետո:
   Ի վերջո, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, մեր ազգերի միջև կապն էլ ավելի ամրապնդվեց՝ Ձեր արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի կողմից Ստոկհոլմում հայկական դեսպանատան բացմամբ":

Լավագույն մաղթանքներով՝

Սվեն Կիհլգրեն                                                     Լարս Կլինտ

Շվեդիայի հարկադիր կատարման                    Շվեդիայի հարկադիր կատարման

մարմնի գործառնությունների գծով                 մարմնի միջազգային կապերի համակարգող

տնօրեն                                                               


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio