Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
2014թ. բռնագանձումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը  2015-01-23 16:12

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2014 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
   2014 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ  դրամի սահմանագիծը: Հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  123.228-ի դիմաց։
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 37.923.190.630 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 20.079.203.874 դրամ գումարի դիմաց, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 21.754.520.067 դրամ՝ նախորդ տարվա 3.459.065.305 դրամ գումարի դիմաց, իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 դրամ՝ նախորդ տարվա 10.061.321.526 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980  դրամ՝ նախորդ տարվա 2.821.158.004 դրամ գումարի դիմաց: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 24.424 կատարողական վարույթի՝ նախորդ տարվա 21.657-ի  փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2014 թվականին կազմել է 352.614 կատարողական վարույթ՝  նախորդ տարվա 119.098-ի փոխարեն:
   Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ինչպես Ծառայության 2014 թվականին ունեցած ձեռքբերումների, այնպես էլ՝ բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
   Խորհրդակցությունն ընդմիջվել է ԴԱՀԿ ծառայության 2014 թ. գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավար հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ամփոփիչ մամուլի ասուլիսով:
   Այնուհետև, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2014 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 85 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի  հրամանով "ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական  մարմնի լավագույն բաժին" և "ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն  բաժին" փոխանցիկ մրցանակները, որոնք սահմանվել են  երկու տարի առաջ և ամենամյա բնույթ են կրում, 2014 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշված մրցանակները համապատասխանաբար հանձնել է ԴԱՀԿ ծառայության Ընդհանուր բաժնին և Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնին:

 

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio