Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ-ն արձագանքում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությանը. Ծառայության կողմից կիրառված արգելանքներն իրավաչափ են   2015-03-26 18:49

   ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում  սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած` "Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել" վերտառությամբ հաղորդագրության կապակցությամբ:
   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերի վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետևողականորեն ուսումնասիրել է քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձից ստացված բոլոր դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
   Մասնավորապես, տվյալ դեպքում քաղաքացու գրավադրված բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է  դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:
   Ինչ վերաբերվում է կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի հիմնավորվածությանը, ապա այն բխում է դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարման անհրաժեշտությունից, քանի որ դրանում լրացուցիչ պարունակվում է նաև վարկի մնացորդ գումարից տույժերի և տոկոսների գումարի բռնագանձում, ինչն անհնարին կդառնա "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի 35.4. հոդվածի 2-րդ մասով նախատեսված`լոտի գնի առաջին իսկ իջեցման դեպքում:
   Հետևաբար, պարտապանի կրպակ-տաղավարի վրա կիրառված արգելանքի վերացումը ռիսկային է դարձնում դատական ակտի լիարժեք կատարման հնարավորությունը և դրանով իսկ` տվյալ վարույթով պահանջատիրոջ օրինական շահերի ապահովումը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio