Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հանդիսավորությամբ նշվեց հարկադիր կատարողի օրը և ծառայության 17-ամյակը  2015-05-05 14:12

   Հայաստանում մայիսի 5-ն արդեն երրորդ տարին նշվում է որպես հարկադիր կատարողի օր:  Հարկադիր կատարման ծառայությունն այսօր տոնում է նաև իր կազմավորման 17-ամյակը:
   Տոնական օրը հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկեց երդման արարողությամբ. տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն: Ծառայության 9 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:
   Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքին և արժանվույնս կծառայեն պետությանն ու ժողովրդին: "Սա մի աշխատանք  է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն և հայրենասիրություն: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն",- շնորհավորանքի խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Երդման արարողությանը հաջորդեց հանդիսավոր նիստը, որի մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորեց ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
   Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հարկադիր կատարողի օրվա առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար  6 աշխատակից պարգևատրվեց «Անբասիր ծառայության համար» մեդալով, 24-ը` շնորհակալագրով, 18-ը` հուշանվերով, իսկ 54 աշխատակից արժանացավ դրամական պարգևատրման: Ծառայության 2 աշխատակցի շնորհվեց հերթական կոչում,  4-ը նշանակվեց ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, 3 աշխատակցի հայտարարվեց պաշտոնի բարձրացում, 2 ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցին իրենց պաշտոններում, իսկ 2 աշխատակցի նկատմամբ հայտարարված նկատողությունը հանվեց:
   Միջոցառման ընթացքում հնչեց նաև հարկադիր կատարողի քայլերգը:
 

 

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio