Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հերքում "Առավոտ" օրաթերթի "Կաշառք եմ տվել" հրապարակման  2009-03-06 02:32

«Առավոտ» օրաթերթի «Կաշառք եմ տվել» 05.03.09 թ. հրապարակման մեջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասցեին քաղաքացի Կարեն Հեքիմյանը հնչեցրել է մեղադրանքներ առ այն, որ անձամբ իրենից ԴԱՀԿԾ աշխատակիցները կաշառք են վերցրել 46 500 եւ 16 500 դրամի չափով: Ընդ որում հոդվածի հերոսը նշում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու է իր մոտ ընդհանրապես խնդիրներ ծագել ֆինանսական պարտավորությունների առումով:

Հոդվածագիրը իր հերթին նշում է, որ «երախտապարտ կլինենք ԴԱՀԿ-ին, եթե այդ մարմինը գոնե մեր թերթի միջոցով տեղեկացնի Կ.Հեքիմյանին, թե ինչու է նրանից երկու անգամ գումար բռնագանձել»: ԴԱՀԿ ծառայությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքին` անպատասխան չթողնել ԶԼՄ-ների գեթ ոչ մի հրապարակում, հարկե համարում ընդգծել, որ Կ.Հեքիմյանը տեղյակ է դրա մասին, քանի որ հակառակը բնության մեջ չէր էլ կարող տեղ գտնել: Իսկ մեր կողմից հարգված «Առավոտի» ընթերցողներին կհայտնենք բռնագանձման հիմքերը:

2006 թվականի հոկտեմբերի 4-ն Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Արաբկիր-1 հարկային տեսչության հայցը ընդդեմ Կ.Հեքիմյանի: Նույն թվականի նոյեմբերի 17-ին դատարանը տվել է կատարողական թերթ, ըստ որի պատասխանողից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր 10 000 դրամ, ինչպես նաեւ 1 500 դրամ նախապես վճարված պետտուրքի գումար: Հարուցված կատարողական վարույթի որոշման մասին կողմերը պատշաճ ծանուցվել են: Հարկադիր կատարողը այցելել է Կ.Հեքիմյանի գրանցման հասցե, որտեղ բնակվող Ստեփանյանները հայտնել են, որ չեն ճանաչում տվյալ անձնավորությանը, ինչը արձանագրել են համապատասխան գրությամբ: Չնայած դրան, երկու օր անց Կ.Հեքիմյանը իր նախաձեռնությամբ զանգահարել է հարկադիր կատարողին, նշել, որ չի բնակվում այդ հասցեում, հրաժարվել է հայտնել իր փաստացի հասցեն կամ ներկայանալ ԴԱՀԿ ծառայություն: Ի վերջո նա այցելել է ծառայություն, մուծել ծառայության դրամարկղ 16 500 դրամ (ներառյալ կատարողական ծախսի 5 000 դրամ գումարը), հրաժարվել է վերցնել մուծման անդորրագիրը, սակայն համաձայնվել է ստանալ կատարողական վարույթի կարճման մասին որոշումը: 

Ինչ վերաբերվում է մյուս բռնագանձմանը, ապա այն իրականացվել է 2006 թվականի հունիսի 13-ն հարուցած թիվ 06/744 կատարողական վարույթի շրջանակներում եւ կատարվել է հօգուտ ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարագային տեսչության: Համապատասխան բոլոր փասթաթղթերը արխիվացրած են ծառայությունում եւ կարող են, որպես ապացույց ներկայացվել, ինչը եւ արվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պահանջով:

ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ չի հանդուրժի նման զրպարտանք իր հասցեին, եւ նյութեր է նախապատրաստում Կարեն Հեքիմյանի արարքին համապատասխան մարմինների կողմից քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: Հույսով ենք, որ «Առավոտ» թերթի խմբագրությունը կընձեռի մեզ դրա հնարավորությունը:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio