Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում  2015-05-26 18:26

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` ծանոթանալու Հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների խնդիրներին և տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս այցով մեկնարկել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մարզային այցելությունների շարքը. նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ հանրապետության բոլոր մարզերում:
   Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շրջայց է կատարել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել ծառայողների աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
   Այնուհետև մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետը, բաժանմունքների ղեկավարները և հարկադիր կատարողները Ծառայության ղեկավարին են ներկայացրել մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկներ են հնչել նաև օրենսդրական  փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:
   Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության խնդրի լուծման նպատակով շարունակվում են ներդրվել  արդի տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ, մասնավորապես՝ ավարտական թեստավորման փուլում են գտնվում էլեկտրոնային վճարման համակարգերի համակցման աշխատանքերը:
   "Ծառայության հաջորդ քայլը կլինի այն, որ մարզերում գործող քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները այսուհետ կոչված կլինեն ոչ միայն ըստ հարուցված կատարողական վարույթների և վարչական տույժերի վճարումների կատարմանը, այլև քաղաքացիները հնարավորություն կունենան գրասենյակում ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն",- իր խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Միհրան Պողոսյանը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինեն առավել նախաձեռնող և հետևողական:  
   Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio