Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Բեկումնային տարի ԴԱՀԿ ծառայության համար  2009-03-13 12:28

2008 թվականին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդհանուր առմամբ բռնագանձվել է 6 միլիարդ 780 միլիոն 663 հազար դրամ, ինչը գրեթե կրկնակի ավել է 2007 թվականի ցուցանիշից (3,7 միլիարդ):

Հատկանշական է, որ անցած տարի կրկնակապատկվել է կարճված կամ ավարտված կատարողական վարույթների քանակը: Այսպես` եթե 2007 թվականին նրանց քանակը կազմել է 38 718, ապա 2008-ին կատարվել է ավելի քան 72 հազար վարույթ: Միաժամանակ պետք է նշել, որ ծառայողների քանակի ավելացում տեղի չի ունեցել: Նման բարձր ցուցանիշները պայմանավորված են առաջին հերթին հանձնարարականների կատարման եւ կատարողականների հաշվետվության ուղղահայաց, արդյունավետ համակարգի ներդրմամբ: Ծառայության կենտրոնական մարմնում հիմնվեց տեղեկատվական ռեսուրսների կառավարման բաժին, ինչը թույլ տվեց ապահովել տեղեկատվական հոսքը էլեկտրոնային միջոցներով եւ դրա արդյունավետ վերահսկումը: Ծառայությունը ամբողջությամբ համալրվեց համակարգչային սարքավորումներով եւ կապի ժամանակակից միջոցներով: Խթանվեց հարկադիր կատարողների նյութական խրախուսման համակարգը, բարձր կատարողականի շնորհիվ ավելացավ ծառայողների նյութական վաստակը: Այս ամենը բերեց նրան, որ ծառայողների քանակը պահպանելու դեպքում կրկնապատկվեց նրանց աշխատանքի եւ ընդհանրապես համակարգի արդյունավետությունը:

Բռնագանձման գումարների աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումների աճի շնորհիվ: Եթե պետական բյուջեի օգտին հաշվետու տարում բռնագանձումների ծավալը ավելացել է շուրջ 28 տոկոսով` մինչեւ 1,371 միլիարդ դրամ, ապա ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումները ավելացել են ավելի քան կրկնակի` մինչեւ 5,409 միլիարդ դրամ:

2008 թվականի բարձ կատարողականը ապահովվել է բացառապես օրենքներից բխող գործելակերպի արդյունքում: ԴԱՀԿ ծառայությունում հետեւողական պայքար է տարվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Այդ թվում նաեւ հասարակության հետ ավելի սերտ համագործակցելու եւ ներքին վերահսկողությունը խստացնելու արդյունքում բացահայտվել են իրավախախտումների դեպքեր, տարվել են ծառայողական քննություններ, կիրառվել են կարգապահական տույժեր, պատասխանատվության են ենթարկվել եւ աշխատանքից հեռացվել մի շարք աշխատակիցներ:

Ինչպես նշում է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը` «ԴԱՀԿ ծառայության ղեկավարությունը հեռու է այն մտքից, որ այսքանով մեր աշխատանքը այլեւս ենթակա չէ կատարելագործման: Մի շարք խնդիրներ կան ինչպես օրենսդրական առումով, այնպես էլ ծառայության աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպման հետ: Այս գործում կարեւորում եմ նաեւ հասարակության դերն ու մասնակցությունը: Չնայած տարբեր գնահատականների, այսօր մի բան արդեն հստակ է` ԴԱՀԿ ծառայությունը կայացել է որպես արդյունավետ գործող համակարգ, որը միտված է պաշտպանելու խախտված իրավունքները: Վստահ եմ, որ ժամանակի մեջ հասարակության վստահության աճը ծառայության հանդեպ անխուսափելի է, քանի որ ամեն մի կատարած գործի արդյունքում վերականգնվել է եւս մի քաղաքացու խախտված իրավունք»:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio