Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է  2015-06-05 17:35

   Այսօր՝ հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվեց Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:
   Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող  Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն արձանագրության ստորագրմանը նախորդող իր խոսքում մասնավորապես նշեց. "Սա թերևս իրավական արձանագրումն է այն իրողության, որ 2010 թվականից սկսած դիտորդի կարգավիճակով համագործակցելով Դատական կատարողների միջազգային միության հետ, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է լավագույնս ներկայացնել իր առաջադեմ փորձն ու  հմտությունները, լինել ընկալելի և հասկանալի՝ իր ուրույն տեղը և դերը նվաճել միջազգային համագործակցության ոլորտում։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Ծառայությունը զգալի տեղ է հատկացնում միջազգային փորձի ուսումնասիրությանը և հետևողական քայլեր է ձեռնարկում այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ
   Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին: Միջոցառումն անցկացվում է  "Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին" խորագրի ներքո:
   Ի դեպ, կոնգրեսի ընթացքում հաստատվել է Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու դատական կատարողների միջազգային միության նախագահի առաջարկը։

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio