Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2015 թ. կիսամյակային գործունեության արդյունքները  2015-07-10 15:25

 Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ղեկավար անձնակազմի խորհրդակցություն 2015 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,  արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
   Ըստ օրակարգի՝ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար անձնակազմը  զեկուցել է գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների մասին:
   2015 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է  11 մլրդ. դրամի սահմանագիծը`նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի 9 մլրդ. դրամի դիմաց, հարուցվել է 379.133 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի 115.306 -ի դիմաց:
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 11.410.666.828 դրամ. պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 3.027.468.002 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.179.300.696 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 795.994.121 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 764.567.612 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 643.336.397 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 13.199 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 240.629՝ նախորդ տարվա 85.914-ի դիմաց: 
   Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ինչպես  2015թ. առաջին կիսամյակի ընթացքում Հարկադիր կատարման ծառայության գործունեությունը կարգավորող օրենսդրական փոփոխությունների և լրացումների, "Կառավարման էլեկտրոնային համակարգի" կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասընթացների, կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման ընթացակարգի նախագծի, միջազգային համագործակցության, այնպես էլ ծառայության բաժիններում և բաժանմունքներում միատեսակ, իրավակիրառ աշխատելաոճ ապահովելուն ուղղված քայլերի մասին:
   Գոհունակություն հայտնելով Լոռու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզային բաժիններում  և  բաժանմունքներում  ստեղծված քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների աշխատանքից և հաշվի առնելով դրանց գործունեության  արդյույանվետությունը՝ Միհրան Պողոսյանը կարևորել է մյուս   մարզերում  ևս  նմանատիպ գրասենյակների ստեղծումը և գործընթացը շարունակելու կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ տվել: Նշենք, որ այդ գրասենյակները կոչված են քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելու համար՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված մի շարք այլ հարցերի լուծման առնչությամբ:


   


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio