Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հայաստանի հարկադիր կատարողները Ռուսաստանի Նովգորոդի մարզում մասնակցում են "Հիշատակի հերթափոխ-2015" միջոցառմանը  2015-08-24 18:46

   Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած "Հիշատակի հերթափոխ-2015" միջազգային ուսումնագործնական հավաքին:  Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:
   Միջոցառման բացմանն  ընթերցվել է ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվել է. "Հիշատակի հերթափոխ» ծրագրի շրջանակներում երիտասարդների մոտ հայրենասիրական գիտակցության, նրանց հայրերի, պապերի նկատմամբ հավատարմության զգացումի, քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորման մասով իրականացվող պարբերական և նպատակաուղղված աշխատանքն օգնում է երիտասարդ սերնդին աշխարհայացքի, որոշակի արժեքային կողմնորոշումների, կենսական դիրքորոշման, ինքնորոշման ունակության ձևավորման հարցում":
   Սա Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական հինգերորդ հավաքն է` Սմոլենսկի, Բրյանսկի, Կալուգայի և Օրլովի մարզերից հետո, որտեղից Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները վերադարձել   են շնորհակալագրերով և պատվոգրերով:
   Հիշեցնենք, որ չորս տարի առաջ  համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ Հայաստանի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները, Հայաստան վերադառնալով, Ավետիք Հովհաննիսյանի հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվել են զոհվածի շիրիմի գտնվելու վայրը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio