Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Միհրան Պողոսյանն ընդունել է մեդալով և պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողներին  2015-08-31 17:14

   ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է  ՌԴ Նովգորոդի մարզում անցկացված "Հիշատակի հերթափոխ- 2015" միջազգային ուսումնագործնական հավաքից մեդալով և պատվոգրերով վերադարձած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:
   Աշխատակիցները տեղեկացրել են, որ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալին արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները այս տարի ևս արժանացել են  ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:
   "Հիշատակի հերթափոխ-2015" միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ինչպես նաև՝ Բելառուսի  համանուն ծառայությունների ավելի քան 250 սպա:  Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված  և անհայտ կորած զինվորների մասունքներ և զինվորական պատվով հողին հանձնել  Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի  եղբայրական գերեզմանում:
   Համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իրենց հետ բերել են Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցած, անհայտ կորած համարվող 15 հայորդիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն,  որը կտրամադրվի Պատերազմի և Հայաստանի զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեին:
   Հիշեցնենք, որ չորս տարի առաջ  համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։
   Ավետիք Հովհաննիսյանի հարազատները, նախապես տեղեկանալով, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեկնելու են ՌԴ՝ մասնակցելու  "Հիշատակի Հերթափոխ-2015" հերթական հավաքին, խնդրել են Հայաստանից մի բուռ հող տանել և լցնել հանգուցյալի շիրիմին. հարկադիր կատարողները զինվորական պատվով կատարել են Ավետիք Հովհաննիսյանի հարազատների խնդրանքը:  
   Նշենք, որ օգոստոսի  22-ից մինչև օգոստոսի 28-ը կազմակերպված "Հիշատակի հերթափոխ-2015" միջոցառումը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio