Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Անկախության տոնի առթիվ Միհրան Պողոսյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների  2015-09-22 13:51

   Այսօր` սեպտեմբերի 22-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն:
   Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել,  որ նրանք պատվով կծառայեն պետությանն ու ժողովրդին:
   "Դուք ևս այսօրվանից ներգրավվում եք կարևորագույն մի գործում, ինչը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվության բարձր զգացում: Հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է, և այն պարտավոր եք իրականացնել հստակ,   oրենքի սահմաններում: Մյուս կողմից էլ պետք է հասկանաք, որ գործ ունեք մարդու հետ,  ով օրենքը և իրականությունը շատ հաճախ ընկալում է սուբյեկտիվ տեսանկյունից: Դա պարտադրում է քաղաքացուն ցուցաբերել անհատական մոտեցում, տանել բացատրական աշխատանքներ: 
  
Խորհրդանշական եմ համարում, որ ձեր երդման արարողությունը տեղի է ունենում հենց  այս օրերին, երբ  համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության  տոնը, որը մեր ժողովրդի փառապանծ ձեռքբերումներից է: Վստահ եմ, որ մեր շարքերը համալրում են պատվախնդիր սպաներ: Մաղթում եմ ձեզ  բարի ծառայություն",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության  hռչակման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio