Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ հյուրընկալել է երեխաներին  2015-12-26 17:56

   Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցել են 4-9 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձումը և ծնողների հետ տեսակցությունները կազմակերպում է Ծառայությունը։
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել.  "Սիրելի՛  երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ և անամպ երկինք, եղե՛ք առողջ և ուրախ՝ շրջապատված ջերմությամբ ու սիրով"։
  
Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեխաների համար հանդես են եկել թատերական ներկայացմամբ:
   Ծառայության բոլոր մարզային կառույցներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել երեխաներին և նրանց նվերներ հանձնել:
   Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ընթացքի մեջ է 1993 կատարողական վարույթ, որից 1225-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2820 երեխայի հետ:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio