Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Օտար խաղեր ԴԱՀԿ ծառայության դեմ  2009-04-08 05:13

Վերջի ժամանակաշրջանում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վարկաբեկելու համար: Այդ գործում ակտիվորեն օգտագործվում են որոշ անձինք, որոնցից է նաեւ «Բջնի»-ի փաստաբան Արա Զոհրաբյանը: Վերջինս օրենքների անհեթեթ մեկնաբանություններով փորձեր է անում հեղինակազրկել ծառայությանը, հավանաբար, խաղալիք դառնալով ինչ-ինչ մարդկանց ձեռքում:

Զրպարտանքների հերթական շարքը օրերս նա նախաձեռնել է հայրենական լրատվական կայք էջերից մեկում: Ի տարբերություն Արա Զոհրաբյանի, որը ժամանակ չի գտնում բացի ՀՀ օրենքների տեքստերը թերթելուց նաեւ խորանալ դրանց տրամաբանության մեջ, ԴԱՀԿ ծառայությունում տիրապետում են այդ թվում նաեւ հանքային ոլորտը կարգավորող օրենսդրությանը: Փաստաբանի կողմից հիշատակված «Կոնցեսիայի մասին» օրենքի 66 հոդվածը նախատեսում է, որ «հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ լոտի նկարագրության մեջ մանրամասը թվարկված են եղել այն բոլոր գույքային իրավունքները , որոնք փոխանցվում էին հավանական գնորդին: Եվ եթե փաստաբանը նկատեր, ապա կտեսներ, որ «հանքային իրավունք» հասկացողությունը աճուրդի առարկա չէր հանդիսանում: Այդ իրավունքից օգտվելու համար գնորդը ինքը պետք է դիմեր լիազոր պետական մարմնին, ինչի համար ԴԱՀԿ ծառայությունը պատասխանատվություն չի կրում:

Ինչ վերաբերվում է աճուրդի ընթացքում ավելացված արժեքի հարկ առաջանալուն: Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս ԴԱՀԿ ծառայությունը առաջնորդվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որի 43 հոդվածի 2 մասը նախատեսում է` «պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալª կատարման ծախuերը»: Սրան հակասում է «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որը նախատեսում է անուղղակի հարկերի հաշվարկումը բռնագանձման դեպքում: Միաժամանակ «Իրավական ակտերի մասին» օրենքի 24 հոդվածի համաձայն, «միեւնույն մարմնի ընդունած, հավասար իրավական ուժ ունեցող ակտերի միջեւ հակասությունների դեպքում, գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: ԴԱՀԿ-ի մասին օրենքն ընդհունվել է 1998 թվականին, այն ինչ «Սնանկության մասին» օրենքը` 2006-ին:

Արա Զոհրաբյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ծանոթ չէ նաեւ ԴԱՀԿ ծառայության կողմից բազմիցս հրապարակված լոտի մանրամասն կառուցվածքին: Հակառակ դեպքում նա չէր հայտարարի, թե «լոտի կազմում ընգրկված չեն եղել գործարան հասնող ջրի խողովակները, շատ սարքավորումներ»: Դրանք ընգրկված են եղել լոտում:

Ինչ վերաբերվում է լրագրողի Արդարադատության նախարարությունում անանուն աղբյուրներին, որոնք իբր թե վկայել են Ռ.Հայրապետյանի եւ ԴԱՀԿԱԾ ղեկավարության հարաբերությունների սրման մասին: Կարելի է եզրակացնել, որ այս անանուն «աղբյուրի» մասին հիշատակումը զուտ լրագրողական հնարք է: Ինչ վերաբերվում է գումարը ծառայությունում պահելու հնարավորություններին, ապա դրանք առկա են: Իսկ գումարը դեռեւս պահվում էր ծառայությունում, քանի որ պայմանագիրը վավեր է համարվում գնորդի կողմից գույքի փաստացի տիրապետման պահից: Գույքի փոխանցման գործընթացը դեռ ավարտված չէր: 

Կասկածի տակ դնելով Արա Զոհրաբյանի իրավաբանական գրագիտությունը ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է նրան չներքաշվել իր հեղինակությունը նվաստացնող օտար խաղերի մեջ:

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անխտիր շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, ցուցաբերելով սկզբունքային մոտեցում բոլոր տնտեսվարող սուբյեկների նկատմամբ, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio