Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել  2016-01-27 16:52

   Այսօր` հունվարի 27-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
   Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2015 թվականի գործունեության արդյունքները: Միհրան Պողոսյանը հանձնարարականներ է տվել նաև 2016 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով հատուկ ուշադրություն պահանջող ուղղությունները, մասնավորապես` քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների աշխատանքի առավել արդյունավետ  կազմակերպումը Երևանում և մարզերում։
   Այնուհետև, 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով Ծառայության 18 աշխատակից արժանացել է տարբեր խրախուսումների:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի  հրամանով «Հարկադիր կատարման Ծառայության կենտրոնական  մարմնի լավագույն բաժին» և "Հարկադիր կատարման Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն  բաժին" ամենամյա բնույթ կրող փոխանցիկ մրցանակները 2015 թվականին  կատարված աշխատանքների արդյունքով Միհրան Պողոսյանը համապատասխանաբար հանձնել է Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնին և Արագածոտնի մարզային բաժնին:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին և մաղթել նորանոր հաջողություններ։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio