Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Կառավարությունում ամփոփվել են Հարկադիր կատարման ծառայության 2015 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները  2016-02-16 16:31

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
   Մասնավորապես՝ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893․222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլրդ 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
   2015 թվականի ընթացքում Ծառայության կողմից մշակվել և կառավարությանն են ներկայացվել թվով 54 իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր։
   Շարունակվել է <<Հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ>>-ի մշակումը։ Համակարգի միջոցով 2015 թվականի երրորդ եռամսյակից սկսած Ճանապարհային ոստիկանության կողմից հարկադիր կատարման են ներկայացվում ոչ միայն էլեկտրոնային տեխնիկական միջոցներով արձանագրված, այլև՝ տեսուչների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ վարչական տուգանքները։
   Վճարահաշվարկային տերմինալներով կամ առցանց վճարային համակարգերով պարտապանի կողմից պարտավորության մարման արդյունքում կիրառվել է արգելանքների ավտոմատ վերացում և կատարողական վարույթի ավտոմատ կարճում։
   Ծառայությունը 2015 թվականի փետրվարի 26-ին Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր։ 2015 թվականի հունիսի 5-ին Մադրիդում ստորագրվել է Ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելու մասին արձանագրային փաստաթուղթը։
   Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ԴԱՀԿ-ի ակտիվ աշխատանքից։

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio