Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ուղերձը ծառայության 11-ամյակի կապակցությամբ  2009-05-05 12:18

Այսօր ԴԱՀԿ ծառայությունը դարձավ 11 տարեկան: Անցած ճանապարհը թույլ է տալիս ծառայության աշխատանքի որոշ ամփոփումներ անել և խոսել առկա խնդիրներից: Առաջին հերթին կուզենաի ընգծել, որ 11 տարին պատկառելի տարիք է, ինչը բարձր պատասխանատվություն է պահանջում ծառայության ամեն մի աշխատակցից:

Դժվար թե գտնվի մի մարդ, որի համար տեսանելի չլին են վերջի ժամանակի փոփոխությունները: Անցած մեկ տարում ես կանգնած եմ եղել բոլոր նրանց կողքին, ով ջանասիրաբար ու ազնվորեն, շեշտում եմ` ազնվորեն ծառայել է մեր ընդհանուր գործին: Մեր ընդհանուր գործի շնորհիվ անցած տարում ԴԱՀԿ ծառայությունը բռնագանձեց ռեկորդային գումար` 6 միլիարդ 780 միլիոն դրամ, ինչը գրեթե կրկնակի ավել է 2007 թվականի ցուցանիշից:

Կրկնապատկվեց կարճված և ավարտված վարույթների քանակը: Արդյունքում գրեթե երկու անգամ նվազեց ծառայությունում ընթացիք վարույթների քանակը: Եթե տարվա սկզբին ծառայությունում ընթացքի մեջ էր մոտ 46 հազար վարույթ, ապա տարեվերջին նրանց քանակը նվազեց մենչև 18 հազարը: Հետևաբար մեկ կատարողին ընկնող վարույթների քանակը էապես կրճատվեց, ինչը անրադարձավ գործերի վարման որակի լավացման վրա: Սա այն պարագայում, երբ ծառայողների քանակը չի ավելացել:

Ինչի± մասին է դա վկայում: Այն բանի մասին, որ ձեր, ամեն մի ծառայողի աշխատանքի արդյունավետությունը կրկնակի ավելացել է: Եվ դա չի մնում աննկատ ոչ ծառայության ղեկավարության, ոչ էլ ավելի բարձր պետական ատյանների համար: Միաժամանակ դա հնարավոր չէր լինի, եթե ամեն րոպե ու ամեն օր մենք չզգաինք հանրապետության ղեկավարության բարձր աջակցությունը: Համոզված եմ, որ այսօր հարկադիր կատարողը իր գործի շնորհիվ ավելի մեծ հարգանք ու պատիվ է վայելում, ինչի վկայությունն են շնորհակալագրերը, որոնք ԴԱՀԿ-ն ստանում է հարյուրավոր քաղաքացիներից և կազմակերպություններից: Իսկ դրանց բազմապատկման հնարավորությունը ձերն է:

Ձեր աչքի առաջ կան բազմաթիվ օրինակներ, ինչպես է գնահատվում և խրախուսվում լավ աշխատանքը, թե ծառայողական սանդղակով բարձրանալու, թե կոչումների տրամադրման մասով: Անցած տարում արվեց առավելագույնը աշխատանքային պայմանների բարելավմանն և նյութատեղնիկական բազայի համալրման ուղղությամբ: Վերանորոգվեցին ծառայության կառույցները, հիմնարկը համալրվեց գրեթե 200 անվանում համակարգչային նոր սարքավորումներով: Դժվար է նաև չնկատել ծառայողների նյութական ապահովվածության համեմատական բարելավվումը:

Այնուամենայնիվ հեռու եմ այն մտքից, որ այսքանով մեր աշխատանքը ենթակա չէ կատարելագործման: Վերջի տարին ցույց տվեց, որ արմատական փոփոխությունները հնարավոր են: Բայց փոփոխությունները պետք է շարունակական բնույթ կրեն: Այժմ մենք աշխատանք ենք տանում մեր ծառայության Դատական կատարողների միջազգային միությանը անդամակցելու ուղղությամբ: Համոզված եմ, որ անդամակցումը այդ կառույցին կնպաստի միջազգային փորձի ավելի արդյունավետ փոխանցմանը և մեր աշխատանքի արդյունավետության ու որակի էլ ավելի բարձրացմանը: 

Իհարկ է, մեզ դեռ չի հաջողվում ամբողջովին ազատվել առատավոր երևույթներից: Մեր շարքերում գտնվում են մարդիկ, ովքեր դժվարանում են հարմարվել նոր պայմաններին և առաջնորդվել նոր կանոններով: Եղել են ծառայողական քնությունների նշանակման, պաշտաններից հեռացվելու, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայություն նյութեր ուղարկելու օրինակներ: Եվ այս պայքարը շարունական է լինելու, ընդհուպ մինչև նման դեպքերի ի սպառ բացառելը:

Սակայն, այդ օրինակները ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն: Այն բանի համար, որ ձեր ճնշող մեծամասնությունը ընդունեց նոր գործելակերպը, ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը: Այստեղ ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, բոլորս միասին և ամենքս առանձին անում ենք ընդհանուր գործ:

Եվս մի բանի վրա կուզենաի գրավել ձեր ուշադրությունը: Ցավոք սրտի, ոչ բոլորին է դուր գալիս ԴԱՀԿ-ի նման աշխատավոճը, ոչ բոլորն են, մեղմ ասած, ոգևորվում մեր հաջողություններով: Ոմանք էլ օրինակը ընդհորինակելու փոխարեն, զրպարտանքի միջոցով փորձում են նսեմացնել ԴԱՀԿ-ի հաջողութունները: Սրան մենք պետք է դիմադրենք օրինակելի աշխատանքով, և չկամներին չտանք ոչ մի առիթ, որը կարող է օգտագործվել մեր դեմ:          

Վստահեցնում եմ, որ մնալու եմ ձեր համար ընկեր և աջակից:

Բոլորիս շնորհավորում եմ ծառայության 11 ամյակի առիթով:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio