Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը նշում է կազմավորման 18-ամյակը  2016-05-05 19:07

   Հայաստանում մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր։ Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշել է, որ այդ 18 տարիների ընթացքում Ծառայությունը անցել է բարդ և պատասխանատու ճանապարհ, ունեցել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ, բայց և համակարգված թիմային աշխատանքի արդյունքում հաղթահարել է դրանք, հաղթահարել պատվով և հասել հաջողությունների և ձեռքբերումների։ Անդրադառնալով բարեփոխումների գործընթացին՝ Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ բարեփոխումները շարունակելու են միտված լինել անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով ծառայության գործունեության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ներմուծելուն, ծառայության գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացման համար նոր օրենսդրական նախադրյալներ ստեղծելուն։
   Խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը մաղթել է ուժ ու կորով, եռանդ ու ոգևորություն, որ վստահաբար և անշեղ կատարեն ծառայողական պարտականությունները իրենց տված երդմանը համապատասխան։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio