Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները  2016-07-14 16:32

   Այսօր՝ հուլիսի 14-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 2016թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
   Ըստ օրակարգի` ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել է կատարողական վարույթներով գումարների բռնագանձման, կարճված և ավարտված կատարողական վարույթների վերաբերյալ հաշվետվություն:
   2016թ․ առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 366.008 կատարողական վարույթ, իսկ բռնագանձումների ծավալը կազմել է 11.183.271.654 ՀՀ դրամ: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.510.157.928 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.739.173.040 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.078.916.387 ՀՀ դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 551.893.178 ՀՀ դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 303.131.121 ՀՀ դրամ:
   Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել և ընթացք է տրվել 18.341 ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի, իսկ ընդհանուր առմամբ ավարտվել և կարճվել են 589.992 կատարողական վարույթներ: 
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի և ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ:
   Խորհրդակցությանը նախորդել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ Արմեն Հարությունյանը մաղթել է հաստատակամություն ու նվիրվածություն, ծառայողական պարտականությունների անվերապահորեն կատարում՝ տրված երդմանը համապատասխան։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio