Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Աշխատանքային խորհրդակցություն ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժնում  2016-08-04 12:48

   2016 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության՝ Իջևան քաղաքում գտնվող Տավուշի մարզային բաժնում։
   Ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է Տավուշի մարզային բաժնի աշխատանքային պայմաններին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին և  ձեռքբերված արդյունքներին։
   Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզային բաժնի գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև բաժնում հարուցված խնդրահարույց վարույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
   Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը մատնանշել է այն ոլորտներն ու գերակա հարցերը, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, և որոնց ուղղությամբ հատկապես անհրաժեշտ է տանել լուրջ և հետևողական աշխատանքներ։ Արմեն Հարությունյանը շեշտել է նաև այն միջոցները, որոնք կնպաստեն բաժնի գործունեության արդյունավետության և աշխատանքների որակի առավել բարձրացմանը։   
   Խորհրդակցության ավարտին Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio