Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-07-22 15:44 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության և իրականացրած առանցքային միջոցառումների մասին

2019-07-22 12:17 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-07-18 14:28 Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյան. "Պատիվն ու արժանապատվությունը՝ բարձրագույն արժեք"  2016-08-19 12:00

 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղում ծանոթանալու Ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին, առկա խնդիրներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ 
     Օգոստոսի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ստեփանավանի բաժանմունքում Արմեն Հարությունյանին ներկայացվել է աշխատանքային գործունեության ընդհանուր պատկերն ու արձանագրված արդյունքները:  
Այնուհետև, մարզային բաժնում՝ Վանաձորում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթություններն ու առանցքային ուղենիշները: 
    "Այո՛, մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց: Եվ դա էլ ավելի է պարտադրում կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ Ծառայության գործունեությունը լինի ամուր, թափանցիկ և ընկալելի: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքից է կախված լինելու կառույցի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում",-ասել է Ա. Հարությունյանն, ընդգծելով, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքում պատիվն ու արժանապատվությունը պետք է ընկալի որպես բարձրագույն արժեք: 
     Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, տալով համապատասխան հանձնարարականներ, հայտնեց, որ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի առավելագույնս հստակեցնելու հարկադիր կատարողի գործառույթների իրականացման մեխանիզմները։



 




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio