Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյան․ "Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող"  2016-09-02 18:31

   Մարզային այցելությունների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։  Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։  
   Մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են Ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ "Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձր զգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։ Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումով մոտեցեք քաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը",-ընդգծել է Ծառայության ղեկավարը։  
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio