Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ի պատասխան "168 ժամ" թերթի "Էս սարն իմն է, էս ծառն իմն է" հրապարակման  2009-06-01 08:48

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ի պատասխան "168 ժամ" թերթի "Էս սարն իմն է, էս ծառն իմն է" մայիսի 12-13 համարի հրապարակման, որտեղ ծառայությունը մեղադրվում է անգործության /վիճելի շինությունը չքանդելու/ մեջ եւ դրան պատճառ են բերվում որոշ հնարածին հանգամանքներ, հայտնում է.

Դատարանի որոշման հիման վրա առ այն, որպես հայցի ապահովում դադարեցնել Ղարիբջանյան 27 հասցեում վիճելի տարածքում իրականացվող շինարարությունը, ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: Վարույթի շրջանակներում նրա կողմերին 30.03.09 թ. արգելվել է որոշակի գործողություններ կատարել վիճելի տարածքում: Այսպիսով, օրենքի համապատասխան, վարույթն ավարտվել է: Սակայն Գեղամ Խաչատրյանի դիմումի հիման վրա 10.04.09 թ. հարկադիր կատարող Կարեն Խուդյանի կողմից կատարվել է տեղատեսություն, որի արդյունքում պարզվել է, որ Հակոբ Նազոյանը շարունակում է շինարանությունը: Արդյունքում 14.04.09 թ. կայացվել է որոշում Հ.Նազոյանին ենթարկել վարչական պատասխանատվության 200 000 դրամի չափով:

Հարկ ենք համարում նշել, որ հայցի ապահովման կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողը կայացնում է համապատասխան որոշում, որը չկատարելու դեպքում անձը ենթարկվում է միայն վարչական պատասխանատվության: Այլ միջոցներ հայցի ապահովման դեպքում օրենքներով նախատեսված չեն: Վիճելի շինությունը քանդելու, վերակառուցելու, հողատարածքը ազատելու մասին որոշումները կայացնում է դատարանը իր վճռով: Այնինչ, նման վճիռ գոյություն չունի:

ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ նշված գործով կատարվել են օրենքներով նախատեսված բոլոր գործողությունները, եւ այս պահին սպառված են բոլոր հնարավոր միջոցները: Ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է լրագրողներին` լիարժեք նյութեր պատրաստելու եւ կողմնակալությունից խուսափելու համար, չսահմանափակվել միայն մեկ կողմի մեկնաբանություններով:

ԴԱՀԿԱԾ մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio