Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ընթանում են վերապատրաստման դասընթացներ  2016-11-07 16:21

   Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվում են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստման հերթական դասընթացները:
   Վերապատրաստման գործընթացն իրականացվում է "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Հարկադիր կատարման ծառայության փորձառու մասնագետների, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետից հրավիրված դասախոսների կողմից՝ Հարկադիր կատարման ծառայության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև 2013թ. հունիսի 14-ին կնքված համագործակցության հուշագրի հիման վրա:
   Վերապատրաստման դասընթացների ընթացքում հարկադիր կատարողները կունկնդրեն դասախոսություններ այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքները, միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթներին առնչվող այլ առանձին թեմաների վերաբերյալ դասախոսություններ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio