Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայությունը վերսկսում է "Բջնի"-ի աճուրդը  2009-06-10 02:54

Սույն թվականի հունվարի 9-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Հյուսիսային քաղացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի դատարանի 30.12.2008 թ. վճռով Բջնի Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է:


Դատարանի որոշմամբ վճիռը օրինական ուժի մեջ է մտել 30.12.2008 թ.: "Սնանկության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սնանկ ճանաչելու պահանջի մասին քաղացիական գործի վարույթը ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է նույն օրենքի 13-րդ հոդվածի չորորդ և հինգերորդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար", - նշվում է ստացված գրությունում:


Ըստ այդմ, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են "Բջնի" Հանքային ջրերի գործարան" ՓԲԸ-ին վերաբերվող վարույթները: Հարկադիր էլետրոնային աճուրդը կմեկնարկի ս.թ. հունվարի 23-ին: Աճուրդի մեկնարկի մասին որոշումը ուղարկվել է պարտապան և պահանջատեր կողմերին "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի 35.1 հոդվածի 4 կետի համապատասխան, այն է` "Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ":


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի "Սատուրն շինմոնտաժ" ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել "Բջնի" Հանքային ջրերի գործարան" ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդհունվել էր վարույթ և նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Համաձայն "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" օրենքի 37 հոդվածի 4 կետի հարկադիր կատարողը կասեցրել էր "Բջնի" Հանքային ջրերի գործարան" ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները:


ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio