Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Մանուկները ԴԱՀԿ-ում՝ ամանորին ընդառաջ  2016-12-27 18:09

 Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հարկադիր կատարման ծառայությունն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերի ու Երևան քաղաքի՝ ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 152 երեխաների հանձնել է ամանորյա նվերներ, իսկ Երևանում և Գյումրիում տվյալ վարույթներով ներգրավված երեխաների համար կազմակերպել է տոնական միջոցառումներ:
 Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում, ամանորյա տոնական ուրախ միջոցառմանը ներկա է եղել 3-10 տարեկան թվով 45 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթների հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանն, ով իր խոսքում նշել է. <<Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Դուք եք մեր երկրի ապագան: Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ կյանքում իրականացնելու ձեր բոլոր երազանքներն ու նպատակները>>:
 Իսկ Ծառայության Շիրակի մարզային բաժնում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում թվով 23 երեխա ուրախ հանդեսից բացի Գյումրու պետական տիկնիկային թատրոնում դիտել է ներկայացում, որից հետո Շիրակի մարզային բաժնի պետի ժ/պ, արդարադատության մայոր  Թ.Վարդանյանը երեխաներին է հանձնել Ծառայության կողմից պատրաստված նվերները:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio