Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ի պատասխան Գյումրիի "Ցայգ" հեռուստաընկերության ռեպորտաժի  2008-07-29 11:44

Ի պատասխան Գյումրիի "Ցայգ" հեռուստաընկերության ռեպորտաժի "Շարունակում են թակել" /արտատպած Ա1+  էլեկտրոնային կայք-էջում` "ԴԱՀԿ-ն զրկում է կենսաթոշակից"/: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հերթական անգամ հիշեցնում է մի պարզորոշ հանգամանք` ծառայության գլխավոր գործառույթը ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման ապահովումն է: Ընդ որում, ծառայության լիազորության շրջանակից դուրս է գտնվում դատական ակտերը մեկնաբանելը կամ դրանց ազատ, կողմնակալ կամ ընտրովի կատարելը: Այս ամենի իրականացումը կախված չէ կատարողական վարույթի մեջ ներգրավված անձանց կամ կազմակերպությունների սոցիալական, ֆինանսական կամ իրավական կարգավիճակից:

Լրատվամիջոցների նյութերում տեղ գտած խնդրո առարկայի առնչությամբ ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ դատական ակտերի հիման վրա Շիրակի մարզի ԴԱՀԿ բաժնում հարուցվել է 2581 կատարողական վարույթ` համաձայն որոնց Գյումրի քաղաքի մի շարք բնակիչներից հօգուտ "Տաք Ձմեռ" ՓԲԸ-ի պետք է բռնագանձել գումարներ որպես ջեռուցման համար չվճարված պարտք: Պահանջի ընդհանուր գումարը կազմել է 30 միլիոն 117 հազար դրամ: Մինչ այս պահը 139 գործով բռնագանձվել է 729 հազար դրամ:

Ի պատասխան Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը հայտնում ենք, որ հարկադիր կատարումն հօգուտ պահանջատիրոջ իրականացվում է մինչ այն պահը, քանի դեռ պահանջատեր կազմակերպության նկատմամբ լուծարման գործընթացը չի ավարտվել: Տվյալ դեպքում պահանջատեր "Տաք Ձմեռ" ՓԲԸ-ի լուծարման գործընթացը շարունակվում է: Հայտնում ենք նաեւ, որ "Ռուսգազարդ" ընկերությունը չի զիջել այդ պարտքերը բնակիչներին, քանի որ այդպիսի ընկերություն ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրում գրանցված չէ եւ չի էլ եղել երբեւից է: Եթե ենթադրենք, որ քաղաքապետի խոսքը առնչվում է "Հայռուսգազարդ" ՓԲԸ-ին, ապա այդ կազմակերպությունը իր հերթին ոչ մի առնչություն չունի տվյալ խնդրի հետ:

Նշված գործերով հարկադիր կատարման գործընթացը ժամանակավոր դադարեցվել էր կապված ԴԱՀԿ ծառայության առաջարկի հետ, որը ուղղվել էր ՀՀ կառավարությանը: Վերջինով ծառայությունը հորդորում էր տեղական իշխանություններին հանձինս Գյումրի քաղաքի քաղաքապետարանի վերցնել այդ պարտքի մարման բեռը իր ուսերին: Սակայն վերջինիս կողմից որեւ է դրական արձագանք չի եղել:

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

ԴԱՀԿԱԾ մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio