Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Ժամանակակից տեխնոլգիաներ ԴԱՀԿ ծառայությունում  2009-07-01 12:16

Առաջնորդվելով կառավարման համակարգում ՀՀ կառավարության հռչակած տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների լայնածավալ ներդրման ու կիրառման, ինչպես նաեւ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման ու ծախսերի կրճատման անհրաժեշտությունից, ծառայությունում նախաձեռնվել է մեծածավալ ծրագիր:

Ծրագրի շրջանակներում ավտոմատացվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը և հաշվառումը, ինչը նպաստել է ժամանակի եւ միջոցների խնայմանը: Մասնավորապես` մտից և ելից փաստաթղթերի գրանցումը և դասակարգումը, փոստային առաքման ցուցակների գեներացումը, վերադարձված ծրարների գրանցումը, հաշվետվությունների և վիճակագրության ստացումը: Հեշտացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ուղարկվող հարցումների համակարգը: Ծառայության արխիվի արդյունավետ կառավարման նպատակով ստեղծվել է վարույթների էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս ցանկացած գործ գտնել վայրկյանների ընթացքում:

Նշված նպատակներին հասնելու համար ծառայության, ներառյալ մարզային բաժինները, յուրաքանչյուր ծառայողի տրամադրվել է անհատական համակարգիչ, էապես հզորացվել է ծառայության սերվերային համակարգը: Հարկ է նշել, որ ավտոմատացման գործընթացում էական խնդիր է հանդիսանում պետական այլ հիմնարկների հետ էլեկտրոնային համակցումը:

Բացի այդ, ծառայությունում ներդրվում է հարցումների ավտոմատ համակարգ, որի միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն կստանան ավտոմատ կերպով /կոճակի մեկ հպումով/ հարցում ուղարկել գրեթե երեք տասնյակ կազմակերպություններª պարտապանների բանկային հաշիվների, արժեթղթերի կամ գույքի վերաբերյալ պարզա-բանումներ կատարելու նպատակով:

Ներկայուս այդ գործողությունը իրականացնում է առանձնացված ստորաբաժանումը և նշված մարմիններին հարցումներն ուղարկում են առանձին: Իսկ բանկերի ու պետական հիմնարկների հարցումները մշակում են մի քանի աշխատակից: Համակարգի ներդրման արդյունքում կրճատվելու է ինչպես ժամանակածախսը, այնպես էլ նյութական միջոցները:

Որպես հետեւանք - կրկնապատկվել է կարճված և ավարտված վարույթների քանակը: Վարույթների շարժը 2008թվականի ընթացքում կազմել է 72,0 հազար, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Եթե 2008թվականի տարեսկզբին ծառայությունում ընթացքի մեջ էր մոտ 39,0 հազար վարույթ, տարվա ընթացքում ստացվել է 56,0 հազար, իսկ տարեվերջին վարույթների մնացորդային քանակը կազմել 23,0 հազար: Հետևաբար մեկ հարկադիր կատարողին հասանելիք վարույթների քանակը էապես կրճատվել է, ինչն անդրադարձել է գործերի վարման որակի լավացման վրա: Սա այն պարագայում, երբ ծառայողների քանակը չի ավելացել: Դա վկայում է այն բանի մասին, որ աշխատանքի արդյունավետությունը կրկնակի բարձրացել է:

ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio