Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները  2017-01-20 16:53

 Այսօր` հունվարի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2016 թվականի գործունեության արդյունքները:
Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում թվով 12 հարկադիր կատարողներ երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
 Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ: Ամփոփվել են նաև միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքները։
 Ըստ վիճակագրության՝ 2016 թվականին Ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 21 670 961 459 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 635 406 091 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 710 214 650 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 791 476 191 ՀՀ դրամ:
Հարուցվել է 1 224 417 կատարողական վարույթ: 2016 թվականին ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 1 471 231 կատարողական վարույթ, իսկ տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են թվով 53 579 հատ:
 Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են նաև Ծառայության աշխատանքում նկատված բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը տվել է կոնկրետ հանձնարարականներ և համապատասխան բաժինների պետերին կարգադրել է լինել խիստ հետևողական նշված խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ:
 Արմեն Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է նաև իր պաշտոնավարման ընթացքում Ծառայությունում արձանագրված փոփոխություններին, իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին՝ մասնավորապես նշելով, որ առաջնահերթ է համարում հարկադիր կատարողների օպերատիվ ու պատասխանատու աշխատելաոճը, կատարողական վարույթների ժամկետների կրճատումը, ինչպես նաև վարույթների կողմերի իրավունքների ու շահերի ապահովումը, նրանց հետ հնարավորինս շատ բացատրական աշխատանքներ տանելը, քաղաքացիների հետ շփումներում հանդուրժողականությունը, վերջիններիս դիմումներին և բողոքներին հնարավորինս արագ արձագանքելը: Նա նաև կարևորել է արդեն կատարված և առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի ու Ծառայության շարունակական կատարելագործմանը: Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև վարվող կադրային քաղաքականության առանձնահատկություններին. <<Հարկադիր կատարողը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, և իր բարեխիղճ ու կարգապահ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար կարող է և պետք է արժանանա համապատասխան խրախուսանքի: Ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը նաև Ծառայության հաջողությունն >>,- ընդգծել է կառույցի ղեկավարը:
 Այնուհետ 2016 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Արմեն Հարությունյանի հրամաններով <<Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին>> ու <Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին>> ամենամյա բնույթ կրող փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսական բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Նարինե Մարգարյանի, և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու և ձեռքբերված ցուցանիշները բարելավելու գործում:










Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio