Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց  2017-02-09 17:27

  Ս/թ փետրվարի 8-ին "www.hetq.am" էլեկտրոնային կայքում հրապարակված՝ <<Դատարանը որոշումը կասեցրել է, իսկ ԴԱՀԿ-ն շարունակում է պահանջել նախկին վճռի կատարումը>> վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.12.2016թ. տրված թիվ ԼԴ/0853/02/16 կատարողական թերթի համաձայն՝ պետք էր արգելել  Լուսինե Սարգսի Ղաբուզյանին իր մոտ պահել երեխաներին՝ Կարինե Կարենի Խեչոյանին (ծնվ. 14.12.2007թ.), Կարեն Կարենի Խեչոյանին (ծնվ. 23.04.2009թ.) և Արեն Կարենի Խեչոյանին (ծնվ. 14.05.2010թ.), ինչպես նաև երեխաներին վերադարձնել հորը՝ պատասխանող Կարեն Էդիկի Խեչոյանին մինչև թիվ ԼԴ/0853/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
  Սույն կատարողական թերթը Ծառայություն կատարման է ներկայացվել 26.12.2016թ., որի հիմքով 27.12.2016թ. հարուցվել է կատարողական վարույթ: Հարկադիր կատարողի կողմից միջոցներ են ձեռնարկվել նշված կատարողական թերթի պահանջների հարկադիր կատարումն ապահովելու ուղղությամբ:
  06.02.2017թ. Լուսինե Ղաբուզյանի կողմից հարկադիր կատարման է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս 23.01.2017թ. տրված թիվ ԼԴ/0853/02/16 կատարողական թերթը, որով հիշյալ քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 23.12.2016թ. որոշումը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին վերացվել է: Հետևապես, 07.02.2017թ. հարկադիր կատարողի կողմից նշված կատարողական վարույթը կարճվել է, որի մասին պատշաճ կարգով 08.02.2017թ. ծանուցվել են կատարողական վարույթի կողմերը, ինչպես նաև <<Կանանց աջակցման կենտրոն>> ՀԿ-ն:
  Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս հենվել բացառապես ճշտված տեղեկատվության վրա:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio